Սյունիքի մարզից 9 գյուղ հանձնված է Ադրբեջանին. Հայկ Նահապետյան
«Ադրբեջանը, Սյունիքում փակելով միջպետական ճանարահի կոնկրետ հատվածը, շրջափակել է մարզի 9 գյուղ, կտրել է Հայաստանի հետ շփվելու որևէ հնարավորություն»,- ասուլիսում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:
Նրա խոսքով, 21 կմ-ի հարակից տարածների այդ 9 գյուղն այս պահի դրությամբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության որոշմամբ շրջափակված է, միջազգային իրավունքի բոլոր նորմերով այդտեղ ապրող Հայաստանի քաղաքացիներից խլված է ապրելու, աշխատելու, բուժօգնություն ստանալու իրավունքը:
Ըստ փորձագետի, այն փաստը, որ դա այլևս Ադրբեջանի վերահսկողության ներքո պետք է լինի, երեկ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, որ կա այլ Կապան-Աղվանի նորմալ գրունտային ճանապարհ և Սյունիքի մարզը Հայաստանից կտրված չէ:
«Բայց 9 գյուղ կտրված է։ 9 գյուղ հանձնված է, եթե հանձնված չլինեին, այդ անձը կասեր՝ այո, փակվել է ճանապարհը, Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անելու է ժամ առաջ բացի այդ ճանապարհահատվածը, որպեսզի 9 գյուղերի բնակիչները կարողանան կապ ունենալ մարզի և Հայաստանի մյուս բնակավայրերի հետ։ Իսկ երբ ասում է՝ կա այլ ճանապարհ, նշանակում է, որ ինքը 9 գյուղն արդեն հանձնել է: Ընդունում ենք սա ի գիտություն՝ 9 գյուղ հանձնված է»,-ասաց Հայկ Նահապետյանը։
Քաղաքագետը նշեց, որ միջպետական ճանապարհի փակումով փաստացի կտրվեց Հայաստան-Իրան ճանապարհն ավտոբեռնափոխադրումների համար, քանի որ Գորիս-Տաթև-Կապան այդ ճանապարհը բավարար չէ ոչ չափսերի, ոչ ճանապարհի որակի առումով, ոլորանները վտանգավոր են:
«Հետևաբար Իրանից Հայաստան, Հայաստանից Վրաստան, Փոթի նավահանագիստ, Սև ծով բեռնափոխադրումը սկզբունքորեն փակ է»,- ասաց նա:
Նրա գնահատմամբ, այն, ինչ կատարվում է այսօր Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից, հստակ է, տեսանելի է, ուղղակիորեն մեր երկրի անվտնագությանը սպառնալիք է. «Սա պատերազմի էլեմենտ է, որը կիրառվում է մեր նկատմամբ»:
Հ.Նահապետյանի խոսքով, Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականություն Հայաստանի նկատմամբ 3 գոտիավորում ունի. առաջին՝ սահմանամերձ բնակավայրերում ստեղծել իրավիճակ, որպեսզի բնակիչները դուրս գան, երկրորդ՝ կենտրոնական մասերում, բնակավայրերում գնում են հսկայական հողատարածքներ, տներ, երրորդ՝ վրացական սցենարով Հայաստանի աջարացումն է:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ դե ֆակտո իշխանությունը կապիտուլիանտի գլխավորությամբ համակերպվել է Գորիս-Կապան մայրուղու կորստի հետ. Գեղամյան
- Սյունիքը դանդաղ կտրվում է, մի քանի գյուղերում արդեն հումանիտար աղետ է. Նաիրա Զոհրաբյան
- Ադրբեջանի ագրեսիայի հիմնական նպատակը Հայաստանից միջանցք ստանալն է, ընդ որում՝ ոչ մեկ ուղղությամբ. Տիգրան Աբրահամյան
- Մինչ այսօր նման լուրջ հարց չենք ունեցել. Կապանի համայնքապետ
- Շրջափակման մեջ ենք, Բարձրավան գյուղ հացը մատակարարվում էր Գորիսից․ համայնքի ղեկավար
- Կանխատեսել ենք, որ այսպիսի իրավիճակներ կարող են լինել. Փաշինյանը՝ Ադրբեջանի կողմից Կապան-Գորիս ճանապարհը փակելու մասին
- ՄԻՊ. Ադրբեջանական զինծառայողները քիչ առաջ փակել են նաև Գորիսից Որոտան տանող ճանապարհը
- Կուզեի Փաշինյանն ասեր՝ ինչ փաստաթղթով է կարգավորվում Գորիս-Կապան միջպետական ճանապարհի կարգավիճակը. Վանեցյան
- Ադրբեջանում «հայկական ապաշրջափակումը» նշանակում է «Հայաստանի լիարժեք շրջափակում». Վարուժան Գեղամյան
- ԱԱԾ. Աշխատանքներ են իրականացվում Ադրբեջանի կողմից փակված Կապան-Գորիս միջպետական ճանապարհը բացելու ողղությամբ
- Ադրբեջանցիները հրաժարվում են բացել Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածը, բանակցությունները առավոտ կշարունակվեն. ՄԻՊ
- Ադրբեջանցիները փակ են պահում Կապան-Գորիս միջպետական ճանապարհի մի հատված. Զոհրաբյան