Հարսանյաց զգեստով Քիմ Քարդաշյանը ներկա է եղել Քանյե Ուեսթի ալբոմի շնորհանդեսին
Քիմ Քարդաշյանը հարսանյաց զգեստով է հայտնվել Քանյե Ուեսթի «Donda» նոր ալբոմի երեկույթ -շնորհանդեսին, որը տեղի է ունեցել օգոստոսի 26 -ին՝ ռեփերից ամուսնալուծության հայց ներկայացնելուց մի քանի ամիս անց: SkyNews-ի տարածած լուրը ներկայացնում է «Գազետա ռու»-ն:
Ինսայդերների կարծիքով, Քարդաշյանի մասնակցությունը միջոցառմանը չի նշանակում զույգի վերամիավորում։ Հեռուստաաստղը և հիփ-հոփ արտիստը դեռ միասին չեն, իր հագուստով Քիմը պարզապես ուզում էր աջակցել իր նախկին սիրեցյալին, ում հետ փորձում է ջերմ հարաբերություններ պահպանել:
Քարդաշյանը բեմ բարձրացավ Balenciaga-ի հարսանյաց զգեստով`«No Child Left Behind» երգի ժամանակ: Միջոցառմանը մասնակցել են նաև սեռական ոտնձգության մեջ մեղադրվող Մերիլին Մենսոնը, և սկանդալային ռեփեր DaBady-ին:
Չիկագոյում կայացած երեկույթը թվով երրորդն էր, որը նվիրված էր Քանյեի «Donda» ալբոմի թողարկմանը, մինչդեռ սկավառակը դեռ չի թողարկվել:
Ռեփերը գրեթե երկու ժամ ուշացումով է ներկայացել միջոցառմանը, և այդ ամբողջ ընթացքում էկրանին հեռարձակվել է նրա մոր լուսանկարը, որին նվիրված է թողարկվելիք ալբոմը: Ներկայացման ընթացքում Ուեսթը, DaBady-ին և Մենսոնը կանգնած էին ռեփերի մանկության տան զարդարված շքամուտքում ՝ շրջապատված ոստիկանական հանդերձանքով պարողների ամբոխով և ամենագնացների շարասյունով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան