Կառավարության նիստի կեսը նվիրվեց «ՀՀ վարչապետի գավաթ» հեծանվավազքի մրցաշարի կազմակերպմանը
Գեղարքունիքի մարզի Շորժա-Սևանա լճի թերակղզու 40 կմ ճանապահատվածում սեպտեմբերի 19-ին նախատեսվում է անցկացնել «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը։ Կառավարության նիստում հայտնեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:
Նրա խոսքով, միջոցառման համար կծախսվի 25.7 մլն դրամ, որից 10.8 մլն դրամը կազմակերպչական (մասնակիցներին սննդով ապահովելուն), իսկ 14.9 մլն դրամը՝ մրցանակների համար:
Նախարար հայտնեց, որ մրցաշարի նպատակն է հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացումը և նախատեսվում է անցկացնել երկու տարիքային խմբով` կանանց և տղամարդկանց ներգրավվմամբ։
Դումանյանի խոսքով, կպարգևատրվեն 1-20-րդ տեղը զբաղեցրածները՝ առաջին տեղը գրաված հեծանվորդը կստանա 1 մլն դրամ, 2-րդ տեղը` 600 000 դրամ, իսկ երրորդ տեղը` 400 000 դրամ։
Նախագծի քննարկումը տևեց 25 րոպե, որը կառավարության ողջ նիստի կեսն է:
Նիկոլ Փաշինյանը ճանապարհաշինարարներին խորհուրդ տվեց հետևել զարգացած երկրների խճուղային հեծանվավազքի մրցումներին, որպեսզի տեսնեն այդ երկրների ճանապարհների որակը և ենթակառուցվածքները:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը Արցախի Հանրապետությանը հատկացրեց 12.2 մլրդը դրամի միջպետական վարկ
- Կառավարությունը 7.6 մլրդ դրամ հատկացրեց 51.1 կմ ավտոճանապարհ վերանորոգելու համար
- Դրական ազդակներին՝ դրական ազդակով կպատասխանենք. Նիկոլ Փաշինյանը՝ Էրդողանին
- Կառավարությունն այսօր 10-ը նախագիծ կընդունի ՀՀ բյուջեի վերաբաշխման մասին