Ռուս խաղաղապահներն ապահովում են Արցախում ջրամբարի կառուցման շինաշխատանքների անվտանգությունը
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները սկսել են ապահովել նորակառույց ջրամբարի շինաշխատանքների անվտանգությունը, որը հնարավորություն կտա հոգալ Արցախի բնակչության կենցաղային և տեղի արդյունաբերության կարիքները: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ՊՆ-ն:
«Այս օբյեկտը գտնվում է շփման գծի մոտ, որի համար անհրաժեշտ է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայությունը»,- ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսեյ Կոլեսնիկովը:
Ըստ հաղորդագրության, հիդրոտեխնիկները սկսել են ինժեներական աշխատանքներ կատարել Մարտակերդի շրջանի սահմանազատման գծի մոտ արհեստական ջրամբար կառուցելու ուղղությամբ:
«Այստեղ մենք աշխատանքներ ենք տանում արտեզյան ջրի պահեստավորման ուղղությամբ և այդ նպատակով մենք դիմել ենք խաղաղապահ զորախմբի հրամանատարությանը` անվտանգությունն ապահովելու համար: Խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը մեզ տրամադրել է ստորաբաժանում, որն այժմ ապահովում է մեր ֆիզիկական և աշխատանքների անվտանգությունը: Մենք շնորհակալ ենք խաղաղապահ զորախմբին՝ ժամանակին ցուցաբերած աջակցության համար»,-ասել է հանքարդյունաբերական ընկերության ներկայացուցիչ Ադամ Գրիգորյանը:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ ստորգետնյա և վերգետնյա քաղցրահամ ջրերի պաշարների պահպանման համար ջրամբարի կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև այս տարվա վերջ:
Հարակից հրապարակումներ`
- Ռուս խաղաղապահներն առաջին անգամ շարժական ընդունելություն կետ են բացել Արցախի հեռավոր գյուղերում
- Ռուս խաղաղապահները ՀՀ սահմանապահների հետ միասին հանեցին շրջափակման մեջ հայտնված մեքենաները. Զոհրաբյան
- Ռուս խաղաղապահները սկսել են պայթյունավտանգ առարկաներից մաքրել Արցախի Կոլխոզաշեն գյուղի տարածքը
- Ռուս խաղաղապահները խմելու ջուր են մատակարարում Ստեփանակերտի ավելի քան 200 ընտանիքի
- Ռուս խաղաղապահներն ապահովել են ավելի քան 200 ուխտավորների այցն Ամարասի վանական համալիրներ
- Խաղաղապահները Արցախի երեխաների համար սարերում գոյատևման հիմունքների վերաբերյալ դասընթաց են անցկացրել
- Ռուս խաղաղապահները մոտ 40 լիտր արյուն են հանձնել Արցախի հիվանդների համար
- Ռուս խաղաղապահներն Արցախում ապահովել են խմելու խոշոր ջրհորի կառուցման աշխատանքների անվտանգությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան