Կառավարությունը 7.6 մլրդ դրամ հատկացրեց 51.1 կմ ավտոճանապարհ վերանորոգելու համար
«Նախագծով 6 ճանապարհահատվածների վերանորոգման աշխատանքներ են նախատեսված, որից 37.3 կիլոմետրը միջպետական նշանակության ավտոճանապարհներն են, իսկ 13.8-ը՝ հանրապետական նշանակության»,- կառավարության նիստում զեկուցեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը
Նախարարը հայտնեց, որ այդ նպատակով պետական բյուջեից պահանջվում է 7.6 մլրդ դրամ:
Գնել Սանոսյանը տեղեկացրեց, որ վերանորոգվելու է, Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահմանը, Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհը, Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհը, Մ-2-Շաքի-Սիսան-Դաստակերտ-Ցողունի հանրապետական նշանակության ավտոճանապարհը , Մ-9-Իսահակյան-Գյումրի-Մ-7 հանրապետական նշանակության ավտոճանապարհը։
Հարակից հրապարակումներ`
- Կովիդի համար նախատեսված 1500 մահճակալից 1143-ն արդեն զբաղված է. Անահիտ Ավանեսյան
- Դրական ազդակներին՝ դրական ազդակով կպատասխանենք. Նիկոլ Փաշինյանը՝ Էրդողանին
- Կառավարությունն այսօր 10-ը նախագիծ կընդունի ՀՀ բյուջեի վերաբաշխման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները