«Բարձրարժեք որոշում». ՍԴ-ն որոշել է` որ դեպքում ԶԼՄ-ն կարող հրապարակել աղբյուրը
«Սահմանադրական դատարանը հաստատել է մեր կողմից առաջադրված բոլոր իրավական թեզերը, և այդ որոշումը բավարարում է մեզ», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով Սահմանադրական դատարանի այսօր կայացրած որոշումը, հայտարարեց իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:
Հիշեցնենք` այսօր Սահմանադրական դատարանը ամբողջությամբ բավարարել էր տեղեկատվության աղբյուրը չհրապարակելու վերաբերյալ «Հրապարակ» օրաթերթի դիմումը, որը ներկայացրել էին իրավաբաններ Արտակ Զեյնալյանն ու Արա Ղազարյանը, իսկ «iLur.am» լրատվական կայքի հիմնադիր «Ստարտ Մեդիա» ՍՊԸ-ի ներկայացուցիչներն էին փաստաբաններ Տիգրան Եգորյանը և Լուսինե Հակոբյանը:
Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննելով երկու ԶԼՄ-ներին վերաբերող գործը, որոշել էր, որ դիմողների նկատմամբ կայացված վերջնական դատական ակտերը նոր հանգամանքների հիմքով օրենքով սահմանված կարգով ենթակա են վերանայման, քանի որ վեճի առարկա դրույթները դիմողների նկատմամբ կիրառվել են այլ մեկնաբանությամբ:
«Սահմանադրական դատարանի որոշումը բավարարում է մեզ, և դա մեզ հնարավորություն կտա վերանայել դատական գործը, որպեսզի մեր բողոքները արդեն քննվեն Սահամանդրական դատարանի որոշման լույսի ներքո», -հավելեց իրավաբանը:
Նրա ներկայացմամբ, Սահմանադրական դատարանի որոշմամբ, ԶԼՄ-ները տեղեկատվության աղբյուրը ժողովրդավարական հասարակարգերում կարող են հրապարակել հետևյալ հիմնական դեպքերում` ծանր հանցագործությունները կանխելու, բացահայտելու համար, եթե սպառվել են բացահայտման համար մնացած բոլոր միջոցները և եթե անհրաժեշտ է ծանր հանցագործության մեջ մեղադրվող անձին արդարացնելու համար:
«Ցանկացած իրավակարգավորում պետք է համապատասխանի այս սկզբունքներին, սրանք սահմանադրական սկզբունքներ են», -հավելեց պարոն Զեյնալյանը:
Նրա խոսքով, իրենց վստահորդների նկատմամբ իրականացված դատական գործընացը կատարվել է «բազմաթիվ խախտումներով»:
Իրավաբանի դիտարկմամբ, սա բարձրարժեք իրավական ակտ է և ենթակա է կատարման բոլոր պետական մարմինների կողմից: Այժմ իրավաբանները պատրաստվում են Վճառաբեկ դատարան դիմել` գործը վերաբացելու խնդրանքով, ինչը ենթադրում է գործի նոր քննություն բայց այս անգամ օրենքը ճիշտ կիրառելու պահանջով:
«Մենք ասում էինք` գործը կարճեք, որովհետև չեք կարող այս հոդվածով մտնել դատարան: Մենք ասում էինք գործը փակեք: Չէր կարող նման բան լինել` լրագրողը դատարանում չկա ու առանց իրեն որոշում է կայացվել, որ նա պետք է իր տեղեկատվության աղբյուրը բացահայտի: Կամ նման բան` տեղեկատվության աղբյուրի տիրապետողը լրագրողն է, բայց դատի են տալիս կայքին կամ թերթին: Ահա այսպիսի մակարդակ էր», -հավելեց Արտակ Զեյնալյանը:
Թեմային առնչվող հրապարակումներ`
ՍԴ-ն որոշել է, որ քննչական մարմինները այլևս չեն կարող պարտադրել ԶԼՄ-ին հրապարակել աղբյուրը
ՀԱԿ-ը դատապարտում է խմբագրի նկատմամբ քրգործի հարուցումը
iLur-ը և «Հրապարակ»-ը կբողոքարկեն իրենց վերաբերող նիստը դռնփակ անցկացնելու մասին որոշումը
Թերթերի խմբագիրները դատապարտում են Հայաստանում «ազատ մամուլի նկատմամբ ճնշումները»
Կարճվել է «iLur.am» կայքի խմբագրի նկատմամբ հարուցված քրեական գործը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում