Classic Piano մրցույթի մասնակիցները Դուբայում հանդես են գալիս Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ
Դուբայում անցկացվող InClassica 10-րդ միջազգային փառատոնի շրջանակներում տեղի է ունենում երիտասարդ դաշնակահարների Classic Piano 2-րդ միջազգային մրցույթը։ Մրցույթի երրորդ և չորրորդ փուլերում մասնակիցները ելույթ են ունենում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունից հայտնում են, որ երեկ մեկնարկել է մրցույթի երրորդ փուլը, որի ընթացքում դաշնակահարները կատարում են Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի դաշնամուրի եւ նվագախմբի համար գրված թիվ 20 կոնցերտը, ինչպես նաեւ մրցույթի ռեզիդենտ կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի "Travel Notebook" կոնցերտը։ Մրցույթի երրորդ փուլում հանդես կգան 18 դաշնակահարներ աշխարհի տարբեր երկրներից՝ ՌԴ, Ֆրանսիա, Ճապոնիա, Մեծ Բրիտանիա, Հարավային Կորեա և այլն։
Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են մեծանուն երաժիշտներ, ժյուրին գլխավորում է կոմպոզիտոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսանդր Չայկովսկին։
Classic Piano-ի առաջին փուլին մասնակցել է 70 երաժիշտ, որոնք 2019-2020թթ․ Գերմանիայում, Ռուսաստանում, Ավստրիայում, ԱՄՆ-ում, Չինաստանում, Ճապոնիայում, Մեծ Բրիտանիայում, Իսրայելում, Հարավային Կորեայում, Իտալիայում, Բելգիայում, Շվեյցարիայում և Հայաստանում անցկացված «14 ուղի դեպի Դուբայ» մրցույթի եզրափակիչ անցած մասնակիցներն են։
Նշենք, որ Classic Piano-ի մրցանակային ֆոնդը 300 հազար եվրո է։
Միջոցառման կազմակերպիչներն են Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը (EUFSC) ու SAMIT Event Group-ը։
Classic Piano 2-րդ միջազգային մրցույթի արդյունքները կամփոփվեն սեպտեմբերի 4-ին։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և մրցույթի մասնակիցների ելույթներին կարելի է հետևել հետևյալ հղմամբ:
Հարակից հրապարակումներ`
- Դուբայի օպերայում InClassica փառատոնի շրջանակում կհնչի Խաչատրյանի Ջութակի կոնցերտը
- Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Դուբայում կմասնակցի InClassica 10-րդ միջազգային փառատոնին
- Կոնստանտին Իշխանով. Այս տարվա «InClassica»-ն՝ համաշխարհային մակարդակի միջոցառում
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան