Ալիևն ընդունում է՝ հենց Ադրբեջանն է սկսել պատերազմը սեպտեմբերին՝ փորձելով իր օգտին լուծել ԼՂ հակամարտությունը. Մհեր Մարգարյան
Որպես ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի պաշտոնական փաստաթուղթ շրջանառվել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի ՄԱԿ Գլխավոր քարտուղարին հղված նամակը, որով ՄԱԿ անդամ պետությունների ուշադրությունն է հրավիրվում Ադրբեջանի բարձրագույն իշխանության փորձերի վրա՝ կոծկելու Արցախի դեմ սանձազերծված ագրեսիան և իրականացված ոճրագործությունները ինքնապաշտպանության իրավունքի և ՄԱԿ կանոնադրության 51-րդ հոդվածի կեղծ մեկնաբանություններով։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Անդրադառնալով ադրբեջանական իշխանությունների կողմից շարունակաբար հնչեցվող ատելության խոսքին և ռազմատենչ հռետորաբանությանը՝ դեսպան Մարգարյանը շեշտում է, որ Ադրբեջանի նախագահի ս․թ․ օգոստոսի 14-ի հարցազրույցում վերջինս ընդունում է, որ հենց Ադրբեջանն է սկսել պատերազմը 2020թ․ սեպտեմբերին՝ փորձելով իր օգտին լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։
Նման կերպ պաշտոնապես հաստատվում են Ադրբեջանի կողմից միջազգային պարտավորությունների բացահայտ խախտումները և գլոբալ համավարակի պայմաններում պատերազմի սանձազերծումը՝ ոտնահարելով նաև համաշխարհային առողջապահական ճգնաժամի ընթացքում զինված գործողությունները դադարեցնելու ՄԱԿ Գլխավոր քարտուղարի կոչը։
Նամակը հասանելի է հետևյալ հղումով։
Հարակից հրապարակումներ`
- Եթե պատերազմը շարունակվեր, մենք ավելի շատ կորուստներ կունենայինք․ Իլհամ Ալիև
- Ալիևի՝ հայատյացություն ու թշնամանք պարունակող ելույթները խաթարում են խաղաղությունը. ՄԻՊ
- ԳՇ պետի տեղակալ. «Ալիևի հայտարարություններն ավելի է բարձրացնում մեր զգոնությունը»
- Ալիև. Մենք ադրբեջանցիներին կվերադարձնենք Զանգեզուր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան