«Թալիբան» շարժումն արգելելու է Աֆղանստանում երաժշտությունը
Թալիբները պատրաստվում են արգելել երաժշտության կատարումը Աֆղանստանի հասարակական վայրերում, քանի որ դա հակասում է իսլամի հիմնական սկզբունքներին: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Իսլամում երաժշտությունն արգելված է»,- բացատրել է խմբավորման անդամը՝ հույս հայտնելով, որ թալիբներին կհաջողվի ոչ թե ճնշում գործադրել, այլ համոզել բնակչությանը նման բաներ չանել:
Խմբավորման անդամ Մուջահիդը նաև հերքել է համատարած մտավախությունները, որ թալիբներն արդեն սկսել են վրեժ լուծել նրանց դեմ հանդես եկողներից:
Երբ նրան հարցրել են աֆղանական հասարակության մեջ կանանց իրավունքների ապագայի մասին, նա ասել է, որ երկարաժամկետ հեռանկարում նրանք կկարողանան վերադառնալ իրենց ամենօրյա գործունեությանը:
Բացի այդ, խմբի խոսնակի պաշտոնակատարը վստահեցրել է, որ աֆղանցիները, ովքեր փորձում են անձնագրերով ու վիզաներով լքել երկիրը, կկարողանան ազատորեն մուտք գործել օդանավակայան:
Հարակից հրապարակումներ`
- «Թալիբան» շարժումը Աֆղանստանի նախկին նախագահին տնային կալանքի է ենթարկել
- «Թալիբան» շարժումը օգոստոսի 31-ից հետո կարգելի Քաբուլից տարհանումը