Ջերմաստիճանը կհասնի +40 աստիճանի
Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում օգոստոսի 27-30-ը սպասվում է օդի ջերմաստիճանի աստիճանաբար բարձրացում 4-5 աստիճանով։ ԱԻ նախարարության հաղորդմամբ, ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 29-31-ը, սեպտեմբերի 1-ին հանրապետության ցածրադիր գոտիներում, մասնավորապես Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում հասնելով +38․․․+40 աստիճանի։ Նշված օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ ԱԻՆ-ից ազգաբնակչությանը կոչ են անում պահպանել հրդեհավտանգության կանոնները։
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 27-ի ցերեկը, 28-31-ը, սեպտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 27-30-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 27-ի ցերեկը, 28-31-ը, սեպտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը