«Ազգ, ուշքի արի». Անհետ կորած զինծառայողների հարազատները կառավարության մոտ են
Անհետ կորած զինծառայողների հարազատները գիշերել են կառավարության դիմաց։ Նրանք այս պահին էլ այնտեղ են:
Ծնողները կոչ են անում՝ «Ազգ, ուշքի արի»:
«Այսօր երկրի ոչ կառավարությանը, ոչ Ազգային ժողովին չեն հետաքրքրում անհետ կորած երեխաները, թքած ունեն թե մեր, թե մեր երեխաների վրա»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում երեկ երեկոյան ասել էր անհետ կորած զինծառայողի հարազատներից Արսեն Ղուկասյանը:
Նրա խոսքով, ունեն տվյալներ, որ իրենց երեխաների հարցն այլ հարթակի վրա են դրել, չի ուզում եթերում մանրամասներ:
«Այն ծնողերը, որոնք տարբեր պատճառներով չեն ընդունում ԴՆԹ հետազոտությունների պատասխանները, եկեք կառավարության դիմաց»,- ասել էր Ա. Ղուկասյանը:
Հարակից հրապարակումներ`
- 44-օրյա պատերազմի հետևանքով հայկական կողմն ունի 3777 զոհ՝ հաստատված մահվան վկայականներով. Փաշինյան
- Դիահերձարաններում դեռ պահվում են զոհված զիվորների մարմիններ. Ավանեսյան
- Անհետ կորածների հարազատներ. Արդյունքը կլինի մեր երեխաներին գտնելը
- Անհետ կորած զինծառայողների հարազատները ԱԱԾ շենքի դիմաց են
- Անհետ կորած զինվորի հայր. Իմ որդին էլ պայծառ մանուկ էր, իսկ հիմա ինձ զրկել եք նույնիսկ խնկարկելու վայր ունենալուց
- Իշխանությունները, վախենալով ընդվզումից, զոհվածների հարազատներին ասել են, որ նրանց երեխաները անհետ կորած են, կամ գերեվարված. Աշոտ Մինասյան
- Արդեն քարացել ենք, ինչքան սպասեմ երեխուս գտնվելուն. Անհետ կորած զինծառայողի մայր