27.08.2021. Արցախում կորոնավիրուսի 13 դեպք է հաստատվել
Արցախի Հանրապետությունում օգոստոսի 26-ին կատարվել է 59 թեստավորում, կորոնավիրուսային հիվանդության 13 դեպք է գրանցվել։ Դրականների թվում կան նաև փոքր տարիքի երեխաներ:
Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ, վարակակիրներից 8-ը` Ստեփանակերտ քաղաքի, 4-ը՝ Մարտակերտի շրջանի, 1-ը՝ Մարտունու շրջանի Հաղորտի համայնքի բնակիչներ են:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 24 վարակակիր: Բժիշկները 5 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 11 409 քաղաքացու հետազոտություն, որից 1042-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Հարակից հրապարակումներ`
- 25.08.2021. Արցախում կորոնավիրուսի 2 դեպք է հաստատվել
- 24.08.2021. Արցախում կորոնավիրուսի 5 դեպք է հաստատվել
- 21.08.2021. Արցախում կորոնավիրուսի 2 դեպք է հաստատվել
- 20.08.2021. Արցախում կորոնավիրուսի 3 դեպք է հաստատվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան