Քաբուլի օդանավակայանի մոտ տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների զոհերի թիվը հասնում է 170 -ի
Աֆղանստանի առողջապահության նախարարության վերջին տվյալներով, Քաբուլի օդանավակայանի մոտ տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 170 -ի, նրանց մեծ մասը Աֆղանստանի քաղաքացիներ են: Ըստ «Ինտերֆաքս»-ի, այդ մասին հաղորդել է CBS News- ը՝ վկայակոչելով գերատեսչության ներկայացուցչին:
Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ պայթյունների հետևանքով զոհված 13 ամերիկացիներից տասը ծովային հետևակայիններ են եղել: Առնվազն 18 ամերիկացի զինվորական է վիրավորվել:
Ըստ չհաստատված տեղեկությունների, մահացածների թվում կա 32 տղամարդ, երեք կին, երեք երեխա, 132 մարդու ինքնություն դեռ պարզված չէ, ևս մոտ 200 մարդ վիրավորվել է:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան