Պակիստանի սահմանապահները գնդակահարել են 3 աֆղանստանցու
Պակիստանի զինվորականները գնդակահարել են երեք աֆղանցու, ովքեր խախտել են սահմանը երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող անցակետերից մեկի մոտ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ուրբաթ վաղ առավոտյան տասը աֆղանցիներ փորձել են անօրինական կերպով մուտք գործել Պակիստան: Այս ամենը նկատած պակիստանցի սահմանապահները կրակ են բացել խախտողների վրա: Արդյունքում երեք մարդ զոհվել է, ևս հինգը վիրավորվել։
Մահացածների մարմինները մի քանի ժամ է ինչ սահմանի մոտ են:
Օգոստոսի 15 -ին թալիբները վերահսկողություն են հաստատել Աֆղանստանի գրեթե ողջ տարածքի վրա: Մինչ այժմ նրանք չեն կողմնորոշվել ապագա կառավարության կառուցվածքի և կառավարման ձևի վերաբերյալ:
Հարակից հրապարակումներ`
- Իսպանիան ավարտել է Աֆղանստանից տարհանման գործողությունը
- Քաբուլում տեղի ունեցած պայթյունների զոհերի թիվը հասել է 110-ի
- Թուրքիան տարհանել է իր դեսպանատունը Քաբուլում