Անվերջ զիջումներով ու անիմաստ բանակցություններով վերջնականապես կործանում ենք հայրենիքը. Պահեստազորի սպաներ
ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է.
««Փայլուն» քաղաքականություն ենք որդեգրել՝ բանակցում ենք:
Արցախը փաստացի հանձնեցինք թշնամուն բանակցում ենք:
Թուրքը վաղուց երկրի բուն տարածքում է՝ բանակցում ենք:
Քաղաքացիական անձ թե զինվորական են առևանգում, գերեվարում՝ բանակցում ենք:
Մարդկանց ունեցվածքը, ինչքը խլում, տանում են՝ բանակցում ենք:
Փակել են Իրան-Հայասատան միջպետական ճանապարհը՝ բանակցում ենք:
Շրջափակման մեջ են հայտնվել հայկական գյուղերը՝ բանակցում ենք:
Սևանն ու Երևանն են ուզում… բանակցելո՞ւ ենք:
Ակնհայտ է, որ անվերջ զիջումներով ու անիմաստ բանակցություններով վերջնականապես կործանում ենք հայրենիքը, իրականություն դարձնում պանթուրքիստական գաղափարը»:
Հարակից հրապարակումներ`
- Վերջ է դրվելու ռուս-թուրքական սիրախաղին. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
- Թշնամի երկրների օտարերկրյա ծառայություններին սնում են ինֆորմացիայով․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
- ԱԱԾ պահեստազորի սպաների միություն. Պետք է դադարեցնել քաղաքական ենթատեքստ ունեցող քրեական գործերով հետապնդումները
- Օրախնդիր է համահայկական խորհրդաժողովի հրավիրումը․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին