Թուրքիան տարհանել է իր դեսպանատունը Քաբուլում
Թուրքիան Աֆղանստանում իր դեսպանատան աշխատակիցներին տեղափոխել է Քաբուլի օդանավակայանի տարածք, որտեղ տեղակայված են թուրք զինվորականները, հայտարարել է հանրապետության նախագահ Թայիփ Էրդողանը: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Մենք մեր դեսպանատան աշխատակիցներին տեղափոխել են օդանավակայան մեր զինվորականների տեղակայման վայր: Տեղի են ունեցել 3,5 ժամ բանակցություններ Թալիբանի ներկայացուցիչների հետ: Անհրաժեշտության դեպքում այդ շփումները կշարունակվեն»,-ասել է Էրդողանը լրագրողներին:
Էրդողանը դատապարտել է Քաբուլի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչությունը և ասել, որ դա ապացուցում է ահաբեկչական խմբավորման վտանգը:
«Մենք դատապարտում ենք այս անմարդկային ահաբեկչությունը: Այն իրականացվել է ԻՊ-ի կողմից: Սա ցույց է տալիս, թե որքան վտանգավոր է այս խումբը: Մենք ցավակցում ենք ամբողջ Աֆղանստանին: Աֆղանստանից մեր քաղաքացիների տարհանումը շարունակվում է, և նրանք, ովքեր ցանկանում են վերադառնալ Թուրքիա, վերադառնում են», - լրագրողներին ասել է Էրդողանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան