«Ժողովուրդ». Հայաստանը նեղացնո՞ւմ է իր ռազմավարական գործընկերոջը, թե՞ պայմանավորված են գործում
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Կառավարությունը փոփոխություններ է կատարելու «Պետական սահմանի մասին» օրենքում: Փոփոխություններից մեկով առաջարկվում է սահմանել, որ հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հակաօդային պաշտպանության միջոցներն օգտագործվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով:
Հիմնավորման մեջ նշվում է, որ 2015 թվականի դեկտեմբերի 23-ին կնքված և 2017 թվականի հունվարի 11-ին ուժի մեջ մտած՝ «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի 8-րդ հոդվածի և համաձայնագրով հաստատված կանոնակարգի 7-րդ կետի պահանջների համաձայն՝ խաղաղ ժամանակ կողմերն իրենց իրավունք են վերապահում որոշում կայացնել Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի կազմի մեջ մտնող իրենց զորքերի (ուժերի) կիրառման մասին: Եվ քանի օր հստակեցված չէ հակաօդային միջոցների օգտագործումը, որոշում է կայացվել այսպիսի փոփոխություն կատարել:
Իհարկե, դժվար է ասել սրանով նեղացնում ենք մեր ռազմավարական գործընկերոջը, թե պայմանավորված են գործում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան