«Ժողովուրդ». ՀՔԾ-ն պատասխանատավության կկանչի՞ խմբակային խուլիգանության դիմած ՔՊ-ական պատգամավորներին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի միջադեպի մասով ՀՔԾ-ն այս օրերին ակտիվ ուսումնասիրություն է սկսել ինչպես գլխավոր դատախազի ուղարկած տեսագրություններով, այնպես էլ մամուլում հրապարակված տեսահոլովակների հիման վրա: Ավելին՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՔԾ-ն անգամ գրություն է ուղարկել Ազգային ժողով, որպեսզի նրանք տրամադրեն իրենց կողմից նկարահանած միջադեպը:
ՀՔԾ քննչական խումբը, որ զբաղվում է նյութերի նախապատրաստմամբ, այս փուլում այն կարծիքին է, որ միջադեպով հարուցվելու է քրեական գործ, իսկ թե ովքեր կանցնեն գործով, ինչ կարգավիճակով, ցույց կտա ժամանակը: Հիշեցնենք, որ ծեծին շատ ակտիվ մասնակցություն են ունեցել հենց ՔՊ-ական պատգամավորները, որոնք սկսել են բռնություն կիրառել:
Եվ այստեղ հետաքրքիր է՝ տեսնենք՝ ՀՔԾ-ն իսկապես անաչառ կգործի եւ պատասխանատավության կկանչի խմբակային խուլիգանության դիմած ՔՊ-ական պատգամավորներին, թե ուժը կպատի միայն ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորների վրա»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան