ԿԲ. Շաբաթական ամփոփ տվյալներ՝ իրականացված գործարքների վերավերյալ
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը հրապարակել է ամփոփ տվյալներ օգոստոսի 23-27-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների վերաբերյալ.
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 85,428,845 ԱՄՆ դոլար 489.37 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 92,546,771 ԱՄՆ դոլար 494.05 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 9,100,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 494.52 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 13,487,795 եվրո 573.37 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 21,199,041 եվրո 581.35 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,801,790,707 ՌԴ ռուբլի 6.61
դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 1,568,824,196 ՌԴ ռուբլի 6.69 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
Օգոստոսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 52.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 38.3 մլն ԱՄՆ դոլար:
Հարակից հրապարակումներ`
- ԿԲ. Մեկ շաբաթում բանկերի կողմից գնվել է 112.612. 186 ԱՄՆ դոլար
- ԿԲ. Հիպոտեկային վարկավորումը շարունակում է աճել
- ԿԲ ամփոփ տվյալները արտարժույթի ներբանկային շուկայում կատարված գործարքների մասին
- ԿԲ. Բանկերի կողմից գնվել է 98մլն 72 հազար ԱՄՆ դոլար
- ԿԲ-ն տնտեսության վրա շարունակում է ակնկալել հիմնականում գնաճային ազդեցություն
- ԿԲ. 0.5 տոկոսային կետով բարձրացվել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան