Մինչ այսօր նման լուրջ հարց չենք ունեցել. Կապանի համայնքապետ
Արդեն 2-րդ օրն ադրբեջանական կողմը փակ են պահում Գորիսից Կապան տանող ՀՀ միջպետական ճանապարհը։
Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը Panorama.am-ին հայտնեց, որ նախօրեին տեղի ունեցած բանակցություններն արդյունք չենք տվել: Նրա ունեցած տեղեկություններով, այսօր բանակցությունները պետք է շարունակվեն։
Գևորգ Փարսյանի փոխանցմամբ, բանակցությունները եռակողմ է, մասնակցում են հայ և ռուս սահմանապահները, ադրբեջանական կողմը:
«Այս սցենարը ծանոթ է, տարբեր դեպքերում նման սցենար եղել է՝ ուշացրել են, ձգձգել հարցի լուծումը և արդյունքը մեզ համար ոչ այդքան դրական է լինում: Մյուս կողմից նման լուրջ հարց չենք ունեցել մինչ այսօր, պետք է բոլոր ջանքերը գործադրել այս հարցը լուծելու համար»,- ասաց Գևորգ Փարսյանը:
Հիշեցնենք՝ ԱԱԾ-ից հայտնել էին, որ օգոստոսի 25-ին ժամը 23:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Երեկ ՄԻՊ-ը հայտնել էր, որ ադրբեջանական զինված ծառայողները փակել են նաև ՀՀ Սյունիքի մարզի Գորիսից Որոտան տանող ճանապարհը:
Հ.Գ. Թշնամի պետությունը մտել է ՀՀ ինքնիշխան տարածք, փակել ՀՀ համար կենսանական նշանակություն ունեցող միջպետական ճանապարհ ու այսքանից հետո բանակցություններ են վարվում մեր երկրում մեր ճանապարհը բացելու համար: Սա Փաշինյանի ստորագրած, բայց մեր պարտության շարունակությունն է։
Հարակից հրապարակումներ`
- Մեր պետությունը պետք է գործի «ամեն րոպեն» թանկ է սկզբունքով ու թիրախային օգտագործի միջազգային մեխանիզմները. ՄԻՊ
- Ադրբեջանցիների կողմից ճանապարհը փակելու հետևանքով սննդամթերքի ու բուժծառայությունների հասանելիությունը լրջորեն սահմանափակվել է. ՄԻՊ
- Շրջափակման մեջ ենք, Բարձրավան գյուղ հացը մատակարարվում էր Գորիսից․ համայնքի ղեկավար
- Կանխատեսել ենք, որ այսպիսի իրավիճակներ կարող են լինել. Փաշինյանը՝ Ադրբեջանի կողմից Կապան-Գորիս ճանապարհը փակելու մասին
- ՄԻՊ. Ադրբեջանական զինծառայողները քիչ առաջ փակել են նաև Գորիսից Որոտան տանող ճանապարհը
- Կուզեի Փաշինյանն ասեր՝ ինչ փաստաթղթով է կարգավորվում Գորիս-Կապան միջպետական ճանապարհի կարգավիճակը. Վանեցյան
- Պետք է դադարեցնել պետական սահմանի հետ կապված հարցերը միայն ռազմաքաղաքական տեսանկյունից դիտարկելը. ՄԻՊ
- ԱԱԾ. Աշխատանքներ են իրականացվում Ադրբեջանի կողմից փակված Կապան-Գորիս միջպետական ճանապարհը բացելու ողղությամբ
- Ադրբեջանցիները հրաժարվում են բացել Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածը, բանակցությունները առավոտ կշարունակվեն. ՄԻՊ
- Ադրբեջանցիները փակ են պահում Կապան-Գորիս միջպետական ճանապարհի մի հատված. Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան