Հայաստանը Արցախի Հանրապետությանը հատկացրեց 12.2 մլրդը դրամի միջպետական վարկ
«Որոշման նպատակը Արցախի Հանրապետության սեպտեմբեր ամսի բյուջեով նախատեսված ծախսերի իրականացման նպատակով բավարար միջոցների հատկացումն է»,- այսօր կառավարության նիստի օարկարգում ընդգրկված բյուջեի վերաբաշխման 10 նախագծերից մեկը ներկայացնելիս ասաց Ֆինանսների Նախարար Տիգրան Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ չնայած Արցախի տնտեսական կյանքը աստիճանաբար վերականգնվում է և բյուջեի մուտքերն ավելանում են, բայց դրանք դեռևս բավարար չեն սոցիալ-տնտեսական ծրագրերի ամբողջական ֆինանսավորման համար:
Նախարարը տեղեկացրեց, որ նախագծով նախատեսվում է Արցախի Հանրապետությանը 13.4 մլրդ դրամ տրամադրել, որից 1.2 մլրդը բնակիչների կոմունալ ծախսերի փոխհատուցման ծրագրին կհատկացվի։
Նրա խոսքով՝ այդ գումարից 12.2 մլրդը կհատկացվի որպես միջպետական վարկ և շեշտեց, որ այն երրորդ նման որոշումն է:
Ըստ Տիգրան Խաչատրյանի՝ միջպետական վարկը Արցախի կառավարությանը տրամադրվում է տարեկան 0,001 % տոկոսադրույքով՝ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը 7.6 մլրդ դրամ հատկացրեց 51.1 կմ ավտոճանապարհ վերանորոգելու համար
- Դրական ազդակներին՝ դրական ազդակով կպատասխանենք. Նիկոլ Փաշինյանը՝ Էրդողանին
- Կառավարությունն այսօր 10-ը նախագիծ կընդունի ՀՀ բյուջեի վերաբաշխման մասին