Սյունիքը դանդաղ կտրվում է, մի քանի գյուղերում արդեն հումանիտար աղետ է. Նաիրա Զոհրաբյան
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է.
«Սյունիքը հենց հիմա կտրվում է և դա ոչ մեկին հետաքրքիր չի:
2-րդ օրն է ադրբեջանական զինված ուժերը փակել են Գորիսից Կապան տանող ՀՀ միջպետական ճանապարհը, ինչի արդյունքում մյուս բնակավայրերից գրեթե ամբողջությամբ կտրվել է մի քանի գյուղ՝ Գորիսի Որոտանը, Շուռնուխը, Բարձրավանը, Կապանի Նոր Առաջաձոր գյուղի մի թաղամասը:
Ռուս խաղաղապահներն են այդ գյուղեր իրենց մեքենաներով հաց ու սննդամթերք տանում:
Երեկ Ալիեւը հայտարարում է, որ Հայաստանը այլեւս ինքնիշխան պետություն չի եւ ի վիճակի չի ապահովել սեփական սահմանների անվտանգությունը։ Ալիեւին, բնականաբար, որեւէ մեկը չպատասխանեց՝ երեւի թե համաձայն լինելով վերջինիս հետ։
Այս պահին ողջ ծանրաբեռնվածությունն ընկած է Սյունիքի Տաթև-Կապան ճանապարհի վրա և Իրանից-Հայաստան, Հայաստանից-Իրան բեռնափոխադրողները այլևս պիտի անցնեն Տաթևի ոլորաններով, ինչը շատ դեպքերում ուղղակի հնարավոր չէ։
Ադրբեջանը, փաստորեն, նախօրեին սարքած սադրանքով, կտրել է Հայաստան-Իրան հիմնական մայրուղին ու դա որևէ մեկին հետաքրքիր չէ։
Սյունիքը դանդաղ կտրվում է, մի քանի գյուղերում արդեն հումանիտար աղետ է՝ հացը ռուս խաղաղապահներն են բերում, Հայաստանի հիմնական ճանապարհային զարկերակներից մեկը «գերեվարված է» ու մենք բոլորս խաղաղ նայում ենք պետության վախճանին»։
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ-ն օպերատիվ-հետախուզական և որոնողական միջոցառումներ է իրականացնում Ադրբեջանի տրամադրած տեղեկության վերաբերյալ
- Ադրբեջանի ագրեսիայի հիմնական նպատակը Հայաստանից միջանցք ստանալն է, ընդ որում՝ ոչ մեկ ուղղությամբ. Տիգրան Աբրահամյան
- Մինչ այսօր նման լուրջ հարց չենք ունեցել. Կապանի համայնքապետ
- Շրջափակման մեջ ենք, Բարձրավան գյուղ հացը մատակարարվում էր Գորիսից․ համայնքի ղեկավար
- Կանխատեսել ենք, որ այսպիսի իրավիճակներ կարող են լինել. Փաշինյանը՝ Ադրբեջանի կողմից Կապան-Գորիս ճանապարհը փակելու մասին
- ՄԻՊ. Ադրբեջանական զինծառայողները քիչ առաջ փակել են նաև Գորիսից Որոտան տանող ճանապարհը
- Կուզեի Փաշինյանն ասեր՝ ինչ փաստաթղթով է կարգավորվում Գորիս-Կապան միջպետական ճանապարհի կարգավիճակը. Վանեցյան
- ԱԱԾ. Աշխատանքներ են իրականացվում Ադրբեջանի կողմից փակված Կապան-Գորիս միջպետական ճանապարհը բացելու ողղությամբ
- Ադրբեջանցիները հրաժարվում են բացել Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածը, բանակցությունները առավոտ կշարունակվեն. ՄԻՊ
- Ադրբեջանցիները փակ են պահում Կապան-Գորիս միջպետական ճանապարհի մի հատված. Զոհրաբյան