Ձեր կողմից մանդատ ստացած պատգամավորները կալանքի տակ են. Աղվան Վարդանյանը՝ Մուկուչյանին
«Նոր մի կարգավորումով ԿԸՀ-ն պատգամավորության թեկնածուների անձեռնմխելիությունը հաղթահարելու նորմ է կիրառում: Ուզում եմ սրա վերաբերյալ ձեր մեկնաբանությունը, հիմնավորումը, արդյո՞ք սա ԿԸՀ գործն է»,- ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում դիմելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին՝ հարցադրումներ արեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
Նա նշեց, որ «ձեր կողմից մանդատ ստացած պատգամավորները կալանավորվեցին և այսօր էլ կալանքի տակ են»։
«Ինչպե՞ս եք մեկնաբանում այս իրավիճակը»,- հարցրեց Ա. Վարդանյանը։
Տիգրան Մուկուչյանն ասաց՝ ԿԸՀ-ում այն կարծիքին է, որ անձեռնմխելիության վերաբերյալ նորմը լուրջ հստակեցման և կատարելագործման անհրաժեշտություն ունի. «Այդ նորմի բովանդակային մասին առիթ չէր եղել նախկինում անդրադառնալու և դրա կիրառելիության խնդիրներն այդքան տեսանելի չէին։
Այսօր արդեն խոսվում է նոր նախագծի շրջանառման մասին կապված այդ իրավանորմի հետ, որովհետև իրականում այդ նորմի կիրառումը, որ տեղի ունեցավ, ինքն իրենով բազմաթիվ խնդիրներ առաջադրեց, և հանձնաժողովում կարծում ենք՝ լուրջ հստակեցման և կատարելագործման անհրաժեշտություն ունի այդ նորմը»։
Ա. Վարդանյանն ասաց, որ բոլոր դեպքերում Մխիթար Զաքարյանի, Առուշ Առուշանյանի, Արթուր Սարգսյանի, պրոֆեսոր Արմեն Չարչյանի պարագայում ԿԸՀ-ն այդ որոշումը կայացրեց քվեարկությամբ:
«Այս նորմի ոչ հստակության պարագայում նման որոշումը միանշանակ բոլոր պարագաներում … Դուք անձամբ, իբրև ԿԸՀ նախագահ, բոլոր դեպքերում կո՞ղմ եք քվեարկել պատգամավորներին անձեռնմխելությունից զրկելու դիմումներին»,- հետաքրքրվեց Ա. Վարդանյանը:
Տիգրան Մուկուչյանն արձագանեց. «Ես մասնակցել եմ Արմեն Չարչյանի գործով դիմումի քվեարկությունը, կողմ եմ քվերակել: Մյուս քվեարկություններն չեմ մասնակցել առողջական խնդիրների պատճառներով, բայց, խնդրում եմ, իմ չմասնակցությունը երբևէ չորակեք, որ ես չպետք է կրեմ այդ որոշումների պատասխանատվությունն ու խուսափեմ իմ գործընկերների հետ ամբողջական պատասխանատվություն կիսելուց»:
Հարակից հրապարակումներ`
- Դա խոչընդոտ չէ մանդատները ստանալու համար․ ԿԸՀ նախագահը՝ կալանավորված պատգամավորների մասին
- ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ինֆարկտով հիվանդանոց է տեղափոխվել
- Մուկուչյանը դեռ տեղյակ չէ Առուշ Առուշանյանին կալանավորելու թույլտվություն ստանալու համար ներկայացված միջնորդությունից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին