«Ֆիզգոռոդոկ»-ի երկու բնակիչ հացադուլ են հայտարարել
Արտեմ Ալիխանյանի անվան Ֆիզիկայի ինստիտուտի կողքին՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի «Ֆիզգոռոդոկ»-ում շինարարական աշխատանքները վերսկսվել են։ Հարակից շենքերի բնակիչները ի նշան բողոքի ակցիա են անում: «Ֆիզգոռոդոկ»-ի երկու բնակիչ հացադուլ են հայտարարել:
«Մեզ Երևանի քաղաքապետարանի կողմից պետք է տրվի բոլոր պակաս տեղեկատվությունը: Չեմ դադարեցնելու հացադուլը մինչև չտրամադրվի այդ տեղեկատվությունը և այս շինարարությունը պետք է կասեցվի մինչև իրավական գործընթացների ավարտը»,- լրագրողներին ասաց հացադուլ հայտարարած բնակիչներից Հայկ Հարությունյանը։
Թաղամասի բնակիչ, ինժեներ Կարեն Ամիրխանյանն այսօրվանից միացել է հացադուլին:
«Այսօրվանից սնունդ չեմ ընդունում, միայն ջուր, մինչև փորձենք վերջիվերջո ինչ-որ օրինական դաշտ վերադարձնենք շինարարներին»,- ասաց նա:
Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդը 2020 թվականի հունիսի 12-ին հավանության է արժանացրել Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի ճարտարապետահատակագծային առաջադրանքը: Կառուցապատվող տարածքը գտնվում է Երևանի՝ Արտեմ Ալիխանյանի անվան Ֆիզիկայի ինստիտուտի կողքին՝ Աջափնյակ վարչական շրջանի «Ֆիզգոռոդոկ» թաղամասում: Այն Երևանի ամենականաչ ու պատմություն ունեցող վայրերից է։ Կառուցվել է 1950-ական թվականներին՝ Ֆիզիկայի ինստիտուտի աշխատակիցների համար։
urbanista.am-ը գրում է, որ Հանրային քննարկման դրվելուց հետո նոր նախագիծը հաստատվել է` չնայած թաղամասի բնակիչների մի մասի մտահոգությանը: Ներդրող կազմակերպության տնօրեն Արթուր Մնացականյանը նշում է, որ նախատեսվում է կառուցել 12 հարկանի բարձրահարկ շենք 90 բնակարանով, 50 ստորգետնյա և 30 բացօթյա ավտոկայանատեղիով (եռահարկ)։ Բնակիչները դեմ են 12 հարկանի շենքի կառուցմանը:
Հարակից հրապարակումներ`
- Ահազանգ. Ֆիզգորոդոկում մարդ են առևանգել
- Կառուցապատողը չի պատասխանել մի շարք հարցերի․«Ֆիզգոռոդոկ»-ի բնակիչ
- ԿԳՄՍ-ն ճանաչել է «Ֆիզգորոդոկի» տարածքը որպես նորահայտ հուշարձան, այնուհետև մի հողակտորը հանել այդ տարածքից
- «Ֆիզգորոդոկ»-ի իրադարձությունների հարցով ՄԻՊ-ը դիմել է կառավարություն, քաղաքապետարան ու իրավապահ մարմիններին
- ՀԿ-ները դատապարտում են ֆիզիկայի ինստիտուտին հարող տարածքի զավթումը և ոստիկանության կողմից բիրտ ուժի կիրառումը
- Մորը կարմիր բերետավորներից պաշտպանելու համար երիտասարդի դեմ քրգործ են հարուցել. «Ֆիզգոռոդոկի» բնակիչ
- «Ֆիզգոռոդոկ»-ի բնակիչները հավաքվել են Երևանի քաղաքապետարանի դիմաց
- Բողոքի ակցիայի վայր «Ֆիզգարադոկ»-ից երեխա է տեղափոխվել հիվանդանոց, ՄԻՊ արագ արձագանքման խումբ է այցելել
- ՄԻՊ ներկայացուցիչները Ոստիկանությունում են՝ «Ֆիզգարադոկ»-ից քաղաքացիների բերման ենթարկելու կապակցությամբ
- «Ֆիզգոռոդոկ» թաղամասից քաղաքացիներ բերման ենթարկվեցին
- Ո՞նց կարող է այդ կոմիկը քաղաքագլուխ լինի, թող գնա ինչ-որ ծամածռություններ անի. «Ֆիզգորոդոկի» բնակիչները բողոքում են
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին