Ժողովրդով եկավ, ղեկավար դարձավ, չագուճ է ցույց տալիս. Անհետ կորած զինծառայողի հայր
«Գրեթե 11 ամիս է անցել, որդուս մասին տեղեկությունում չունեմ: Երկու անգամ մտել եմ գերագույն գլխավոր դեբիլի մոտ, հարցնում եմ՝ ինչ եք անում, ասում է՝ աշխատում ենք: Այնպես է պատասխանում, ոնց որ սուրբ է: Բայց բոլորս էլ գիտենք՝ ինքն ով է»,- լրագրողներին ասաց կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող անհետ կորած զինծառայողի հայրը՝ Գևորգ Վարդանյանը:
Նա և հավաքված մյուս ծնողների պահանջը մեկն է՝ վերադարձնեն, գտնեն իրենց երեխաներին:
«Այս ժողովուրդը հազարներով զոհ տվեց, հեկտարներով հող տվեց, վիրավորներ: Իրենք անկաշառ սրբեր են, եկան, նստեցին՝ չգիտեմ ինչի համար ու այսպես…
Հիմա նիստ են անում, ի՞նչ են որոշում, իրենց աշխատավարձներն էլի բարձրացնե՞ն»,- զայրացած ասաց Գ. Վարդանյանը:
Նա նշեց, որ իրենց դեռ չեն ընդունել, որոշում են՝ ընդունեն մեզ, թե ոչ:
«Ժողովրդով եկավ, ղեկավար դարձավ, չագուճ է ցույց տալիս: Ինչ է՝ չագուճով պե՞տք է մեզ վախեցնի:
Հարցնում ենք՝ բա որ քո տղան լիներ, … Բայց իր տղուն փրկելու համար, 100 տոկոս կարող եմ ասել, 1000-ից ավելի զոհ է տվել: Դրա որ մի քաջագործությունն ասեմ»,- նշեց անհետ կորած զինծառայողի հայրը:
Նա նաև հայտնեց, որ զոհերի, գերիների նորմալ թիվ չի ասում, գերիների վերադարձի հարցով էլ զրո է:
Հարակից հրապարակումներ`
- «Ազգ, ուշքի արի». Անհետ կորած զինծառայողների հարազատները կառավարության մոտ են
- Անհետ կորածների հարազատներ. Արդյունքը կլինի մեր երեխաներին գտնելը
- Անհետ կորած զինծառայողների հարազատները ԱԱԾ շենքի դիմաց են