Որոնումներին զոհված զինծառայողի աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել
Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր տեղի ունեցած որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել: Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ զոհված զինծառայողի աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել:
Որոնողական աշխատանքների առաջիկա ուղղությունների և դրանց արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:
Զինադադարից հետո Արցախի օկուպացված տարածքներից մինչ օրս տարհանվել է 1651 աճյուն, որից 2-ը երեկ՝ Հադրութի շրջանի Նորաշեն համայնքի հարակից տարաքից:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի կողմից բռնազավթված Նորաշեն համայնքի հարակից տարածքից հայտնաբերվել է 2 աճյուն
- Հայտնաբերվել և Ստեփանակերտ է տեղափոխվել ևս մեկ հայ զինծառայողի աճյուն․ ԱՀ ԱԻՊԾ
- 24.08.2021. Դիրքային հատվածում հայտնաբերվել է մեկ զինծառայողի աճյուն
- 21.08.2021. «Կամար» տեղամասից հայտնաբերվել և տարհանվել է 2 զինծառայողի աճյուն
- Զինծառայողների աճյունների որոնումներն ընթանում են Մարտունու շրջանի՝ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում
- 20.08.2021. Զինծառայողների աճյունների որոնումներն արդյունք չեն տվել