ԱՄՆ-ն 60 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի պաշտպանության կարիքների համար
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանձնարարել է Պենտագոնի հաշվից Ուկրաինային հատկացնել 60 մլն դոլարի պաշտպանական աջակցություն: Սպիտակ տան կայքում հրապարակված տեղեկատվությունը ներկայացնում է «Ինտերֆաքս»-ը:
Այս մասին ասվում է օգոստոսի 27-ին Բայդենի ստորագրած հուշագրում:
«Ամերիկայի Միացյալ Նահանգների Սահմանադրությամբ ինձ վերապահված լիազորության շրջանակներում, ես պետքարտուղարին լիազորում եմ Պաշտպանության նախարարության պաշտպանական միջոցներից հատկացնել մինչև 60 մլն ԱՄՆ դոլար՝ ռազմական ծառայությունների, ինչպես նաև ռազմական կրթության և ուսուցման ուղղությամբ Ուկրաինային օգնելու համար», - նշվում է հուշագրում:
Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու որոշումն ընդունվել է Բայդենի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջին անձնական հանդիպումից առաջ, որը տեղի կունենա Վաշինգտոնում օգոստոսի 31-ին: Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի խոսքով՝ բանակցություններում կքննարկվի հարցերի երեք բլոկ՝ քաղաքական, տնտեսական և անվտանգության:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա