Ադրբեջանի ԶՈւ-ն թիրախային կրակ է բացել ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ, ժամկետային զինծառայող է վիրավորվել. Արցախի ՊՆ
Օգոստոսի 28-ին, ժամը 15:20-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել, խախտելով հրադադարն ու թիրախային կրակ բացելով Արցախի Թաղավարդ բնակավայրի ուղղությամբ տեղակայված ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Տիգրանի Շահնազարյանը:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՊԲ ստորաբաժանումների հակազդող գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: