Գերմանիայում ընդունել են Եվրոպայի ռազմական անկարողության փաստը
Աֆղանստանի իրադարձությունները ցույց տվեցին, որ եվրոպական երկրներն ի վիճակի չեն ինքնուրույն զբաղվել պաշտպանությամբ և այս ոլորտում լիովին ապավինում են ԱՄՆ-ին: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին գրում է «Süddeutsche Zeitung»-ը:
Լրագրող Դանիել Բրեսլերի խոսքով՝ դա հստակորեն երևաց Քաբուլի օդանավակայանից մարդկանց տարհանման ժամանակ:
«ՆԱՏՕ-ի անդամներից ոչ մեկն առանց պետությունների ցուցումների նման քայլի չէր գնա: Պարզ դարձավ, որ Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ցանկությունները երկրորդական նշանակություն ունեն զորքերի դուրսբերման ժամանակ»,-գրել է հոդվածի հեղինակը:
Նա ընդգծել է, որ 2017թ.-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եվրոպական առաջնորդներին կոչ արեց իրենց երկրների անվտանգության ապահովման գործում ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել:
«Սակայն, չնայած Գերմանիայում և այլ երկրներում ռազմական բյուջեների ավելացմանը, ՆԱՏՕ-ի ներսում ուժերի հավասարակշռության մեջ ոչինչ չփոխվեց»,-ասել է Բրեսլերը:
Նրա կարծիքով, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն սկսել է ավելի քիչ հետաքրքրություն ցուցաբերել Հին աշխարհամասի նկատմամբ: Ըստ հոդվածագրի, եթե Միացյալ Նահանգները դադարեցնի հարաբերությունները Եվրոպայի հետ, ապա վերջինս լուրջ ռիսկի տակ կհայտնվի:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա