Ղազախստանը սգո օր է հայտարարել ի հիշատակ զինամթերքի պահեստի պայթյունների զոհերի
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը օգոստոսի 29-ը հայտարարել է համազգային սգո օր՝ հանրապետության Ժամբիլի տարածաշրջանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հետ, երբ առնվազն 12 մարդ զոհվեց զորամասի զինամթերքի պահեստներում հրդեհի հետևանքով տեղի ունենցած պայթյունների պատճառով: Լուրը հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
«Ջամբիլի շրջանի Բայզակ թաղամասում տեղի ունեցած ողբերգական միջադեպի կապակցությամբ, որը հանգեցրեց մարդկանց մահվան, օգոստոսի 29-ը հայտարարում եմ ազգային սգո օր: Մահացած զինծառայողներն ու փրկարարները իսկական հերոսություն և նվիրվածություն ցուցաբերեցին: Նրանք հավերժ կմնան մարդկանց հիշողությունների մեջ»,- գրել է պետության ղեկավարը Twitter-ում:
Օգոստոսի 26-ի երեկոյան Ղhազախստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ Ժամբիլի շրջանում հրդեհ էր բռնկվել զորամասի պահեստում, որտեղ պահվում էր ինժեներական զինամթերք: Առնվազն տասը պայթյուն է որոտացել: Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ մոտ 100 տուժած հոսպիտալացվել է, այդ թվում՝ տեղի արտակարգ իրավիճակների վարչության 49 աշխատակից: Ուրբաթ առավոտվա տվյալներով 28 տուժած մնացել է հիվանդանոցներում, որոնցից վեցը ծանր վիճակում են: Վերջին տվյալներով՝ զոհվել է 12 մարդ, կան անհետ կորածներ: Իշխանություններն առայժմ չեն հայտնում արտակարգ իրավիճակի վայրում հրդեհի վերջնական վերացման մասին: