Ռուսաստանում կորոնավիրուսով վարկաման 19 492 դեպք է հայտնաբերվել
Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 19,492 դեպք: «Գազետա ռու»-ն հրապարակել է ՌԴ համաճարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբի վերջին տվյալները:
Կորոնավիրուսային վարակի նոր դեպքեր են հայտնաբերվել հանրապետության բոլոր 85 մարզերում, վարակակիրների 6.7%-ի մոտ հիվանդության կլինիկական դրսևորումներ չեն եղել: Մեկ օրվա ընթացքում COVID-19-ից մահացել է 799 հիվանդ, 19,411 մարդ ամբողջությամբ ապաքինվել է:
Վարակի նոր դեպքերի թվով առաջատարներն են Մոսկվան (1498 վարակված), Սանկտ Պետերբուրգը (1406) և Մերձմոսկովյան շրջանը (849): Ամենաքիչ թվով դեպքեր գրանցվել են Մագադանի շրջանում (26), Չուկոտկայում (15) և Նենեցում (14) ինքնավար շրջաններում:
Համաճարակի ամբողջ ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 6,844,049 դեպք, մահացել է 180,041 հիվանդ, ապաքինվել է 6,112,035-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան