Սենատոր Քենեդիին սպանողը 50 տարվա ազատազրկումից հետո կարող է ազատ արձակվել
Ամերիկացի սենատոր Ռոբերտ Քենեդիի սպանողը ավելի քան 50 տարվա ազատազրկում կրելուց հետո կարող է պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել: «Los Angeles Times»-ի տարածած լուրը ներկայացնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Ռոբերտ Քենեդին`ԱՄՆ սպանված նախագահ Ջոն Քենեդիի եղբայրը, սպանվել է 1968 թվականի հունիսին Լոս Անջելեսի արվարձանում գտնվող հյուրանոցներից մեկում: Պաղեստինցի Սերհան Սերհանը հանցագործության համար մեղավոր ճանաչվեց, նա դատապարտվեց մահապատժի, այնուհետև պատիժը փոխվեց ցմահ ազատազրկման: Հանցագործության պահին Սերհան 24 տարեկան էր:
Պայմանական վաղաժամկետ ազատման հանձնաժողովը նամակներ է ստացել ի պաշտպանություն պաղեստինցու, այդ թվում նաև սպանված քաղաքական գործչի որդուց, դատախազությունը չի առարկել Սերհանին վաղաժամկետ ազատ արձակելու դեմ: 77-ամյա պաղեստինցին 1972 թվականից սկսել է դիմել պայմանական վաղաժամկետ ազատման համար և1983-ից 2006 թվականները մի քանի փորձել է կատարել, սակայն միշտ մերժում է ստացել: Վերջին անգամ նրան մերժել էին 2016 թվականին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա