Սոբյանին. ԱՊՀ երկրներից մոտ 200 միգրանտներ արտաքսվել են Մոսկվայից
Օրենքի ու կարգի խախտման համար Մոսկվայից արտաքսվել է ԱՊՀ երկրներից մոտ 200 մարդ, 17,5 հազարին արգելվել է մուտք գործել երկիր։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, իր անձնական բլոգում գրել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:
«Վերջերս մի քանի լուրջ իրավախախտումներ եղան, զանգվածային ծեծկռտուք: Այդպես չի լինի: Մենք գոհ չենք նման հյուրերից: Այդ իսկ պատճառով ոստիկանությունը վերջին ամիսներին խիստ գործողություններ է իրականացրել: Հարուցվել է 800 քրեական գործ, մոտ 200 մարդ արտաքսվել է, 17.5 հազարին արգելվել է մուտք գործել երկիր », - հայտնել է Սոբյանինը
Միևնույն ժամանակ քաղաքապետը նշել է, որ ԱՊՀ երկրներից հարյուր հազարավոր միգրանտներ ավանդաբար գալիս են Մոսկվա `աշխատանքի տեղավորման նպատակով, և նրանցից շատերն իրենց պահում են օրինապահ:
«Ոմանց դա կարող է չափազանց թվալ, բայց այդպես էլ կշարունակվի: Մոսկվան հյուրընկալ քաղաք է: Բայց եղեք բարեք՝ հյուրընկալելիս դրսևորել պատշաճ վարք»,- գրել է Մոկսվայի քաղաքապետը։
Հարակից հրապարակումներ`
- Մոսկվայում միգրանտների մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք է եղել
- Վերջին շրջանում Ռուսաստանում միգրանտների միջև բախումների թիվը զգալիորեն աճել է. ՌԴ ՆԳՆ
- Միգրանտներին ՌԴ-ում կպարտադրեն «լոյալության պայմանագիր» կնքել
- Կրեմլը մեկնաբանել է ՌԴ-ում միգրանտների և քաղաքացիների միջև լարվածության աճը