Սպենդիարյան-150. Համերգ՝ աշխարհահռչակ հայ երաժիշտների, տաղանդաշատ պատանի երաժիշտների մասնակցությամբ
2021 թվականին լրանում է մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր, հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150 – ամյակը։ Այս կարևոր հոբելյանը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021 թթ․օրացույցում։
Սպենդիարյանի տուն-թանգարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Սպենդիարյան-150 երաժշտական փառատոնի շրջանակում սեպտեմբերի 5-ին Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում նախատեսված է աննախադեպ համերգ՝ աշխարհահռչակ հայ երաժիշտների, ինչպես նաև տաղանդաշատ պատանի երաժիշտների մասնակցությամբ՝ դաշնակահարուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սվետլաննա Նավասարդյան, oպերային երգիչ, բաս, ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյան, դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյան, օպերային երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Մագդա Մկրտչյան, Կոմիտասի անվան պետական լարային քառյակ, դաշնակահարուհի Աիդա Ավանեսյան, «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագիր անդամներ։
Համերգին կհնչեն բացառապես Սպենդիարյանի ստեղծագործությունները։
Համերգը բացօթյա է, մուտքը՝ ազատ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները