Առողջություն 14:13 24/08/2021

Հայերի համար հիմնականում տհաճ են դառնում համեմի, սոխի, նարինջի, մսի հոտերը. Քովիդ տարօրինակություններ

Հեղինակ` Թեհմինե Հարությունյան

Քովիդ վերապարածների մոտ երբեմն հետևանքերը հիվանդությունից բարդ ու ծանր ընթացք են ունենում։ Կան բողոքներ մազաթափությունից, դաշտանային ցիկլի խանգարումներից, կանացի այլ խնդիրների ի հայտ գալուց կամ սրվելուց, շուտ հոգնելուց, հոդացավերից, մարսողական խնդիրներից և շունչը կտրվելու և աչքերի դեմը սևանալու զգացումից։ Շատերը բողոքում են անքնությունից կամ քնկոտությունից,  ցրվածությունից, կենտրոնանալ չկարողանալուց, տագնապայնությունից։

Ամենատարծվածը, սակայն, համի ու հոտի կորուստն է, աղավաղումը, որը երբեմն ցավալի, երբեմն էլ զավեշտալի իրավիճակեր է ստեղծում։ Օրինակ,ես մի օր հյուր էի գնացել, ու ցանկանում էի տանտիրուհուն գովել, ասացի՝ ինչ անուշ ձկան տապակայի հոտ է գալիս, խեղճը զարմացած, կլորացրած աչքերով նայեց դեմքիս և ասաց, որ հայտնի ռուսական «բորշչ» է պատրաստել։ Քովիդ վերապրած ընկերս, որ աղացած մսից քլորի համ էր առնում, սրճարանում սկանդալ էր բարձրացրել, հեռացել, հետո հասկացել, որ խնդիրն իր մեջ է, ոչ թե լահմաջոյի։ Ի՞նչ է կատարվում հետքովիդյան բարդություններ ունեցող մարդկանց ուղեղներում, ինչո՞ւ են համերն ու հոտերը սկսել մեզ խաբել, խառնել, ծաղրել։ Իսկ միգուցե ինչ-որ զուգահեռ իրականության մեջ հենց Քովիդ կոնվալեսցենտ մարդիկ են ճիշտ զգում հոտերն ու համերը, ուղղակի մեր ուղեղների մեջ մի խաբող ռեցեպտոր կա, որ «փչացել է » Քովիդից և մեր առջև բացել նոր իրականություն։ Իհարկե, հասկանում եմ, որ սա ֆենտզիի ժանրից է, բայց այս երևակայությունն էլ   էլ կարող է զուտ հետքովիդյան հետևանք լինել, մի դատեք։ Կենցաղային զրույցներից անդին կան լուրջ մարդիկ, ովքեր լրջորեն ուսումնասիրում են հետքովիդյան բարդությունները ու ունեն հետաքրքիր արձանագրումներ։

Քովիդի հետևանքով խանգարվում է հիվանդների մոտ 40%-ի հոտառությունը: Դա արտահայտվում է հոտառության կարճաժամկետ կորստով (անօսմիա) կամ  նվազմամբ (հիպօսմիա): Խանգարումը մեծամասամբ անհետանում է հաշված օրերի ընթացքում, բայց որոշ դեպքերում աստիճանաբար հոտառությունը վերադառնում է, սակայն աղավաղումներով:  Այս վիճակը կոչվում է պարօսմիա: Ըստ ԵՊԲՀ-ի անցկացրած հետազոտության նախնական տվյալների, պարօսմիան ի հայտ է գալիս վարակվելուց ամիսներ անց և դրսևորվում է տհաճ հոտերի զգացողությամբ։  Հայերիս համար հիմնականում տհաճ են դառնում համեմի, սոխի, նարինջի, մսի հոտերը: Փոխվում է նաև դրանց համը:

COBRAIN ծրագրի համակարգող, ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանի հետ զրուցել ենք մեր ժամանակերի ամենատարօրինակ, բացահայտվող, բայց այդպես էլ դեռ զարմացնել  չդադարեցնող  Քովիդի, դրա հետևանքների, տարօրինակությունների, հակամարմինների և պատվաստումների մասին։ Նախ նշենք, որ COBRAIN - Armenia-ն արդեն մեկ տարուց ավել է, ինչ սկսել է Covid_Antibody և  Covid_Neuro  հետազոտություններ՝ Քովիդ տարած մարդկանց շրջանում։

Հետազոտողները մանրակրկիտ ուսումնասիրում են #Covid-19-ի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա` հատուկ ուշադրություն դարձնելով իմունային համակարգի պաշտպանությանը և  նյարդաբանական դրսևորումներին։ Սա  համալիր հետազոտություն է , որն իր մեջ ընդգրկում է հոտառության և համի զգացողության օբյեկտիվ թեստավորում, նյարդաբանական հետազոտություն, հակամարմնի հետազոտություն:  COBRAIN թիմը հայտարարել է նաև  նոր հետազոտության մասին՝  COQOS նախագծի շրջանակներում, որի ընթացքում ոորոշվում է  մարդու արյան մեջ առկա Anti-SARS-CoV-2 S հակամարմնի քանակը Elecsys® գերժամանակակից ավտոմատացված եղանակով։   Թիմը  սկսել  է նաև նորածինների շրջանում հտազոտություն․ հետաքրքիր է՝ մինչև մեկ տարեկան երեխաների մոտ ինչպես է ձևավորվում և զարգանում հակամարմինը, նյարդային համակարգի վրա ինչպես  է ազդում։ Աշխատում  են մանկուբույժների հետ, ովքեր, ըստ ուղեցուցի գնահատում են  երեխաների նյարդային և ֆիզիկակական զարգացումը։ Կան ռեֆլեքներ, որոնց հիման վրա մանկաբույժը տալիս է եզրակացություն, ինչպես է զարգանում երեխան, ինչ տեմպերով, որքանով է դա կապված տարած հիվանդության ծանրության և իմուն պատասխանի հետ և այլն։

- Ինչպե՞ս է առաջացել այս հետազոտությունների միտքը, ո՞վ է պատվիրատուն և ինչ նպատակներով են օգտագործվեու հետազոտության արդյունքները։

- Հետազոտությունները սկսել ենք 2020թվականի մայիսից։ Պատվիրատուն հենց մենք ենք. այսինքն՝ ԵՊԲՀ-ն է նախաձեռնել  այս հետազոտությունը, որ մոլեգնող վիրուսին դիմակայենք։ Եվ պարզ է, որ առաջինը հակամարմնի թեման բարձրացավ, երկրորդը՝ նյարդաբանականը, որովհետև մասնագիտանում ենք ուղեղի ուսումնասիրման մեջ… հակամարմինը հակամարմին, շատ չֆետիշացնեմ,  բայց նյարդաբանական բարդությունը ավելի ծանր թեմա է։ Վիրուսից ի վերջո բուժվում ես, իսկ բարդությունը ինչը կլինի և ինչպես հաղթահարել՝ սա է խնդիրը։  Մենք ուզում ենք ի վերջո հասկանալ՝ որն է այն  նվազագույն շեմը հակամարմնի տիտրի, որը պաշտպանում է մեզ վիրուսից։ Մեր նպատակը պարզելն էր վիրուսի ազդեցությունը մարդու ուղեղի վրա, ինչպես նաև այն, թե որքան ժամանակ են հակամարմինները պահպանվում օրգանիզմում և որքանով են պաշտպանում հետագա վարակումից։ Հետազոտության նպատակներից  է օգնել այն մարդկանց, որոնց մոտ կորոնավիրուսից հետո առաջացել  են խնդիրներ` հատկապես հիշողության ու կենտրոնացման հետ կապված։

Հակամարմինների նախագծով հետազոտել ենք 1600 պացիենտի՝ ավել շուտ 1600 հոգու, ով վերապրել է Քովիդը...մեր եզրույթներով դա կոչվում է  Քովիդ կոնվալեսցենտ պացիենտ։ Իրենց մոտ արդեն մեկ տարուց ավել հետևում ենք հակամարմնի տիտրի փոփոխությանը։ Խոսքը այն հակամարմնի մասին է, որը որոշում ենք ոչ թե սուր փուլում,այսինքն՝ անմիջապես սուր հիվանդության շրջանում, այլ դրանից հետո։ Դրանք G տեսակի հակամարմիններն են։ Ընդ որում, երբ նոր  էինք  սկսել այդ հակամարմնի մի՝   N սպիտակուցի հանդեպ հակամարմինն էինք որոշում, երբ վերջիններս առաջանում են վիրուսի ներսի նուկլեոկապսիդի՝ կորիզի պատիճի նկատմամբ,  բայց վերջերս սկսեցինք նաև S պրոտեինի հանդեպ սինթեզվող հակամարմինը որոշել, ընդ որում քանակական եղանակով: Սա արդեն վիրուսի մակերևույթին գտնվող սպիտակուցի  նկատմամբ առաջացող հակամարմինն է։ Սրա ուսումնասիրումը կարևոր է նաև նրանով, որ պատվաստանյութերը մեր օրգանիզմում ակտիվացնում են հենց S սպիտակուցի հանդեպ հակամարմնի սինթեզը։ Պատվաստանյութերը բարձրացնում են նոր հետազոտությամբ բացահայտվող S տեսակի հակամարմինների քանակը, որպեսզի վիրուսի սպիտակուցի և մարդու բջջի հանդիպումից ոչ թե վարակում տեղի ունենա, այլ սպիտակուցը քայքայվի և խոչընդոտի վարակման գործընթացին։ Հակամարմինների կոնցենտրացիայի որոշման և երկարաժամկետ մշտադիտարկման արդյունքում հնարավորություն կստեղծվի գնահատելու պացիենտների անհատական պատասխանը կորոնավիրուսի հանդեպ, ինչը հիմք կտա գնահատելու իմուն պատասխանի և կլինիկական դրսևորումների միջև կապը, հակամարմինների երկարակեցությունը և պացիենտների պաշտպանվածությունը կորոնավիրուսից: Մենք այդ 1600 հոգու մոտ արդեն մոտ 4000 N և մի այդքան էլ S հակամարմնի հետազոտություն ենք արել՝ այսինքն մոտ 8000 թեստ։

-Այդ հետազոտության արդյունքներով ունե՞ք, արդյոք, նախնական եզրահանգումներ, ի՞նչ հետաքրքիր բացահայտումներ կան։
-Covid_Antibody և  Covid_Neuro  նախագծերով մենք ինտուիտիվ առաջ էինք նայել.  Covid_Neuro –ի արդյունքները   հիմա  նոր  հետազոտության՝ հետքովիդյան բարդությունների ուսումնասիրում սկսելու պատճառ են դարձել։ Քովիդից հետո ամենացավալին չասեմ, բայց տխուրը նյարդային համակարգի ախտահարմամբ պայմանավորված բարդություններն են։ Եվ մեզ դեպի այս հետազոտության նոր շերտը ուղղորդել է հոտի ու համի կորուստը։ Պարզվել է, որ Քովիդ տարած մարդկանց շուրջ 30-40 տոկոս ունի համ ու հոտի  կորստի կամ աղավաղման խնդիր։ Մենք ցանկանում ենք նաև կորելացիա ստանալ, թե ինչպես են հակամարմինները այս մարդկանց մոտ փոխվում և փորձում ենք հասկանալ սա լոկա՞լ խնդիր էր, այսինքն՝ զուտ ընկալչայի՞ն խնդիր էր անմիջապես բերանի և քթի ընկալիչների, թե՞ ուղեղային։ Մեր հետազոտությունները սկսել են վկայել նաև, որ այստեղ կա ուղեղի կողմից հոտի և համի ընկալման խնդիր։  Հետազոտության մասնակիցներին տալիս ենք տարբեր հոտեր, տարբեր համեր, փորձում ենք հասկանալ, թե որ տարրից դա կարող է առաջանալ։ Օրինակ սոխի, սխտորի, համեմի, պարֆյումի, ալկոհոլի նկատմամաբ մարդիկ կորցնում են զգացողությունը, բայց դա հո համեմ կամ սխտոր չի, դրանք կոկնկրետ միացություններ են քիմիական, որոնք առաջացնում են այդ զգացողությունը, փոխվում է այս մոլեկուլների նկատմամբ ընկալումը։ Ինչու չի փոխվում մի տարրի նկատմաբ, փոխվում է մյուսի  նկատմամբ, այս մարդու մոտ արագ է վերականգնվում, մյուսի մոտ ոչ. սա ենք ուսումնասիրում։ Սովորաբար խորհուրդ ենք տալիս այն հոտն ու համը, որը կորցրել է մարդը, պարբերաբար օգտագործի՝ հոտ քաշի, ուտի, մինչև վերականգնվի։ Որպես նախնական եզրահանգում՝ կապված հակամարմինների հետ,  նշեմ այն, որ հակամարմինները մեկ տարուց ավել  մնում են։ Սա վստահորեն կարող եմ ասել ։ Անուղղակի ու ոչ հստակ կարող եմ ասել, որ 1  տարվա ընթացքում առաջանում է կայուն իմունիտետ Քովիդի դեմ։ Սա կախված է նրանից, թե ինչքան ու որ տեսակի հակամարմիններից կառաջանա իմունիտետը։ Շատերի մոտ  նույնիսկ կենցաղային զրույցներում լսում ենք ինչպես են քննարկում հակամարմինների քանակը, բայց օրգանիզմը մի տեսակի հակամարմնով չի պաշտպանվում վիրուսից,  տարբեր անհատներ տարբեր ձևով են արձագանքում, հակամարմինները տարբեր անհատների մոտ տարբեր ձևերով են սինթեզվում։ Մեծ ընտրանք է պետք այս առումով հստակ բան ասելու համար։   5-6 տոկոս մարդկանց մոտ, օրինակ N սպիտակուցի հանդեպ հակամարմին չի առաջացել, հիմա մենք ուսումնասիրում ենք այն, արդյոք S սպիտակուցի հանդեպ առաջանում է, թե ոչ, ինչ չափով է առաջանում, որովհետև գուցե  հանձնես հակամարմնի թեստ, որը ցույց է տալիս  N սպիտակուցի հանդեպ հակամարմին չունենալդ, բայց առաջացած լինի մյուսը և լիովին պաշտպանի։ Կան նաև բջջային իմուն պատասխան, որը դեռևս չենք ուսումնասիրել, գուցե այդ մակարդակում առաջանան ու կայուն պաշտպանեն։ Ոչ մի բան միանշանակ չէ ոչ հիվանդության, ոչ էլ հետևանքների ու հակամարմինների ուսումասիրման մեջ։
Նյարդաբանական  եզրահանգումներից նշեմ այն, որ միջին տարիքի մասնակիցների մոտ նկատել ենք ենք հիշողության վատթարացում, ուշադրության կորուստ, ցրվածություն, հոգնածություն,  անքնություն, քնկոտություն, տագնապայնություն, տարօրինակ վարքագիծ դրսևորելը պահի տակ...  կան որոշակի առանձին դեպքեր, երբ ախտահարվում է պերիֆերիկ նյարդային համակարգը,  բայց մեծ տոկոս չեն կազմել այդ դեպքերը։ Հետո դեռ շատ երկար ժամանակ չի անցել, ակնկալում ենք նաև որոշակի աուտոիմուն խանգարումներ նյարդային համակարգի. այսինքն ՝ որոշակի այդպիսի նշույլներ տեսնում ենք։

-Ո՞րն է հակամարմնի այն նվազագույն շեմը, որը կպաշտպանի մեզ վիրուսից։
-Այս հարցին դեռևս ոչ ես, ոչ էլ որևէ մեկը չի կարող պատասխանել. նույնիսկ պատվաստման ժամանակ, երբ բավականին բարձրացնում են հակամարմինների սանդղակը էլի չեն կարող ասել, թե դա կարող է պաշտպանել։ Պիտի նշեմ, որ անգամ արձանագրել  ենք 1 եզակի  դեպք, երբ մարդն ունեցել է հակամարմիններ, նորից հիվանդացել  է  Քովիդով։ Որպես արձանագրված փաստ՝ պիտի նշեմ, որ մեզ մոտ շատ քիչ դեպքեր կան, երբ մարդկանց մոտ լիովին անհետացել է հակամարմինը։

-Ինչո՞վ են տարբերվում պատվաստումից հետո առաջացող հակամարմինները հիվանդանալուց հետո, այսինքն՝ բնական ձևով առաջացողներից։
-Վիրուսով վարակվելուց հետո մարդու օրգանիզմում առաջանում են մի քանի տարբեր տեսակի հակամարմիններ, ինչպես նաև բջջային իմունիտետ: Ի տարբերություն վերջինիս տարբեր տեսակի  պատվաստանյութեր ուղղված են ավելի կոնկրետ տեսակի հակամարմինների արտադրմանը: Այսօր կորոնավիրուսի հանդեպ աշխարհում կան 4 տեսակի պատվաստանյութեր, որոնք տարբեր են թե իրենց մեխանիզմով, թե մարդու օրգանիզմում իմուն համակարգի տարբեր օղակների խթանմամբ:
Օրինակ նախկինում ևս օգտագործված  ադենավիրուսի կիրառման տեխնոլոգիայի հիման վրա ստեղծված վակցինաները, որոնցում էքսպրեսվում է SARS-CoV2-ի S պրոտեինը, օրգանիզմում հարուցում է ինչպես համակամարմինների սինթեզ, այնպես էլ բջջային իմուն պատասխան: Այս վակցինաների թվին են պատկանում Sputnik V-ն և  Astra Zeneca-ն: Նոր սերնդի, ասյպես կոչված ՌՆԹ վակցինաները, ինչպիսիք են Moderna և Pfizer/BioNTech ընկերությունների կողմից սինթեզվածները, օգտագործում են վիրուսի ՌՆԹ-ն կամ ԴՆԹ-ն՝ կրկին խթանելով ադապտիվ իմուն պատասխանը, այսինքն և համակամարմինների սինթեզ, և բջջային իմուն ռեակցիա:
3-րդ տեսակի վակցինան սինթեզվում է այսպես ասած սպանված վիրուսի հիման վրան, այս դեպքում կիրառվում է շատ ցածր կոնցենտրացիայով և վնասազերծված վիրուսը։ Այս տիպի պատվաստանյութեր կան ռուսական և չինական  արտադրության, օրինակ Sinopharm և Sinovac վակցինաները, որոնք հարուցում են միայն չեզոքացնող հակամարմինների սինթեզ, առանց բջջային իմուն պատասխանի:

Վերջին, 4-րդ տիպի վակցինաները հիմնված է վիրուսային սպիտակուցների կիրռման վրա և կրկին հարուցում են միայն չեզոքացնող հակամարմինների սինթեզ, առանց բջջային իմուն պատասխանի: Սրանց թվին են պատկանում Sanofi/GSK և Novovax վակցինաները: Թեև վերջին երկուսը ավելի հին և հետազոտված տեխնոլոգիաներ են, իրենց բացասական կողմը այն է, որ ենթադրվում է ունենաալու են ավելի կարժամկետ ազդեցություն։

-Հետքովիդյան հետազոտության ընթացքում հարցնում են սուրճ խմող լինելու, քաղցրակեր լինելու, ծխող և ալկոհոլ օգտագործող լինելու մասին. այս գործոնները ինչպես են ազդում խանգարումների և դրանց վերացման գործընթացի վրա։
-Հիմնականում սա մեզ հետաքրքիր է նախ և առաջ հակամարմինների առաջացման տեսանկյունից,ապա  հոտի և համի խանգարան, որովհետև այդ սովորությունները ևս կարող են նպաստել հակամարմինների ձևավորման և հետքովիդյան բարդությունների վրա։ Օրինակ շատ սուրճ խմողները շատ անգամ հենց առաջինը  սուրճի նկատմամբ են սկսում  նկատել  համի կորուստը։

-Իսկ  ի ՞նչ անել կորոնավիրուսի հետևանքով աղավաղված համի ու հոտի պատճառած տհաճությունները մեղմելու համար։
-Կերեք սենյակային ջերմաստիճանի կամ սառը սնունդ: Խուսափեք տապակած կերակուրից, աղացած մսից, սոխից, սխտորից, կանաչիներից, հավկիթից, նարինջից. սրանք պարօսմիկների համար ամենաանտանելի սնունդն են: Նախընտելի է ուտել բրինձ, մակարոնեղեն, բանջարեղեն, հաց, բնական յոգուրտ, մածուն։ Եթե սնունդ ընդունելն անհնարին է, մտածեք պրոտեինային շեյքերի մասին, մինչև խնդիրները կվերանան:Այն ինչի նկատմամբ ունեք թերզգայունություն, անզգայունություն, փորձեք փոքր դոզաներով օրվա ընթացքում պարբերաբար շնչել, համտեսել։

-Ի վերջո, բուժում կա՞, վե՞րջ կա հետքովիդյան տվայտանքներին։
-Եթե հետևանքեր կան, պիտի ընկնենք դրանց հետևից, հասկանանք դրանք, կանխարգելենք և բուժենք. դա է մեր նպատակը։ Հոտն ու համը չարյաց փոքրագույնն են։ Հոտն ու համը մեզ հետաքրքիր են այնքանով, որ դրանք գործիք են ուղեղը հասկանալու համար։ Հոտն ու համը հընթացս կվերակագնվեն, ավելի կարևոր է հասկանալ, թե ինչու այս մեկի մոտ սա եղավ, մյուսի մոտ չեղավ, շատ հետաքրքիր է այս մարդկանց հետագա ճակատագիրը, ի վերջո դա ուղեղի տարբեր տեսակի մոլեկուլների փոխազդեցության արդյունք է, ոչ թե պատահականություն։ Գուցե ուսումնասիրությունների արդյունքում գանք եզրակացության, որ այս բարդություններով մարդիկ ավելի հակված են ինչ-որ տեսակի հիվանդությունների և պաշտպանված են այլ տեսակի հիվանդություններից և այլն։ Սա ուղղակի մարտահրավեր է, որին պետք է դիմակայել։

 





Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:31
Պուտինն Իրանի նախագահին հրավիրել է Ռուսաստան
Իրանի նախագահ Մասուդ  Փեզեշքիանը  հրավիրվել է Ռուսաստանի Դաշնություն։ Նրան համապատասխան հրավեր է ուղարկել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
17:21
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր քաղաքացիներին հորդորել է անհապաղ լքել Բելառուսը
ԱՄՆ Պետդեպարտամենտը Բելառուսում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել հանրապետության տարածքը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց։ Անիի տարածաշրջանում խիտ...
Աղբյուր` Panorama.am
17:14
ՄԻՊ-ն հրապարակել է արտահերթ զեկույց
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է  արտահերթ զեկույց՝ «ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:53
Փաշինյանը հանրությանը մեսիջ է ուղարկում, թե իր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն է. Նորիկ Նորիկյան
«Նիկոլ Փաշինյանը մեզ՝ հանրությանը, մեսիջ է ուղարկում, թե՝ սիրելի հանրությո՛ւն, մեր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն...
Աղբյուր` Panorama.am
16:39
Ամբիոնի մոտ կանգած այդ կին թեկնածուի թաց աչքերը չեմ մոռանում. Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է Հայաստանում համակարգային կոռուպցիայի առկայության վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
16:31
Եվգենի Պետրոսյանի ընտանիքում uկանդալ է ծագել
Հաղորդավար, հումորիստ Եվգենի Պետրոսյանի ավագ դուստրը պահանջում է ԴՆԹ անալիզ՝ համոզվելու, որ Տատյանա Բրուխունովայի երեխաների հայրը հենց իր հայրն...
Աղբյուր` Panorama.am
16:27
Հենրիխ Դանիելյան. Քաղաքապետարանը դարձրել եք թալանի և կոռուպցիայի որջ
«Ավինյան Տիգրանը որոշել է իր սեփական միջոցներով փոխհատուցել 7.200.000 դրամը, որը ծախսվել էր իր ԱՄՆ թռիչքի վրա»,-Ավինյանի այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
16:22
Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ. «Հայաքվե»
««ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը մտահոգված է Սիրիայի Արաբական Հանրապետությունում իշխանափոխությունից հետո ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
15:50
Կասեցվել է ավտոլվացման 15 կետի գործունեությունը
Հայաստանի մարզերում շարունակվում են ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված խստացված միջոցառումները։ Այդ մասիկն հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ոչ ոք դեռ չի գնացել դիաhերձարшն՝ վերցնելու երգչուհի Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի մարմինը
Գրեթե մեկ շաբաթ է անցել լատվիացի բասկետբոլիստ, երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի ողբերգական մահից, սայան նրա դիակը շարունակ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ինչպես խուսափել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից
Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը։...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում դեկտեմբերի 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայաստանից սկսել են ավելի հաճախ այցելել Ռուսաստան
«Tutu» ծառայության փորձագետները պարզել են, թե որ երկրների քաղաքացիներն են գալու Ռուսաստանի Դաշնություն ձմեռային արձակուրդներին և...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բալետային թատերախմբի հյուրախաղերն Իտալիայում բացառիկ են ու պատմական. Ռոնա Ահարոնյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  բալետային խումբը հյուրախաղերով Իտալիա է հրավիրվել շվերյցարական...
Աղբյուր` Panorama.am
14:38
Բրիտանուհին ուշքի է եկել ինսուլտից հետո և սկսել խոսել իտալերեն
Բրիտանուհին ինսուլտից հետո արթնացել է և խոսել իտալերեն։ Արտառոց դեպքի մասին գրում է  Mirror-ը։ Լոնդոնցի Ալթեա Բրայդենը պնդում է, որ...
Աղբյուր` Panorama.am
14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am
13:23
Արտառոց դեպք՝ Երևանում․ դուստրը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա
 Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանն ահազանգել է՝ իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարություն է իրականացվում։...
Աղբյուր` Panorama.am
13:21
Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն 7-րդ անգամ գրանցվեց որպես թեկնածու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրանցվել է որպես պետության ղեկավարի թեկնածու հաջորդ ընտրություններում, որոնք կկայանան 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
13:12
Բնապահպաններ. Սև ծովի ափին սատկած դելֆինների կոկորդում արյուն և փրփուր է հայտնաբերվել
Սև ծովի ափին դելֆինների զանգվածային անկում է գրանցվել լցանավերի վթարի պատճառով նավթի արտահոսքից հետո: Երկու դելֆինների դիակները զննելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
13:00
«Տրանսգենդերային խելագարությանը» ԱՄՆ-ում վերջ կդրվի. Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թվականի հունվարին՝ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրը, վերջ կտա...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռադիոնովա. Այս պահին Պետրոսյանը Ռուսաստանի ամենաուժեղ գեղասահորդուհին է
Անցած շաբաթ կայացել է Ռուսաստանի գեղասահքի առաջնությունը։ Այն անցկացվել է Օմսկում։ Կանանց մենասահքի մրցումներում հաղթող է ճանաչվել Ադելիա...
Աղբյուր` Panorama.am
12:23
Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է
Ավարտվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները: ԿԳՄՍՆ հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}