Porsche-ն մեծացրել է Taycan մոդելի հզորությունն ու ներկայացրել նոր գույնով
Գերմանական Porsche ընկերությունը ներկայացրել է Taycan սեդանի և Taycan Cross Turismo ունիվերսալի նորացված տարբերակները՝ վերականգնելով 90-ականների վառ գունավորումը:
Այս մասին տեղեկանում ենք «motor.ru»-ից։
Էլեկտրամեքենաները համալրված են մուլտիմեդիա համակարգով, որն ինտեգրվում է Android Auto գործառույթին: Գլխավոր առանձնահատկությունն այն է, որ և՛ սովորական Taycan-ը, և՛Taycan Cross Turismo-ն ավելացրել են առանց վերալիցքավորման ընթանալու տարածությունը, թեև ընկերությունը չի բացահայտում իրական թվերը:
Նշվում է, որ գերմանական մենքենաշինական հսկան բարելավել է նորույթների մարտկոցների ջերմակարգավորման համակարգը, ինչն ապահովում է վերալիցքավորման արագ տեմպը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում