85 միլիարդ դոլարի ամերիկյան ռազմական տեխնիկա է անցել թալիբների ձեռքը
ԱՄՆ ռազմածովային ուժերի նախկին պահեստազորի և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Բենքսը հայտարարել է, որ «Թալիբան» շարժման զինյալները կարող են ունենալ 85 միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա: Ըստ «Գազետա ռու»-ի՝ այդ մասին հայտնել է «The Independent»-ը ՝ հղում անելով քաղաքական գործչին:
Բենքսը հավելել է, որ թալիբներն այժմ ավելի շատ «Black Hawk» ուղղաթիռ ունեն, քան աշխարհի երկրների 85%-ը: Այս դեպքում, դեռ չի դիտարկվում Աֆղանստանում մնացած 75 հազար մեքենան, ավելի քան 200 ինքնաթիռները և ուղղաթիռները, ինչպես նաև 600 հազար միավոր փոքր զինամթերքը:
Միևնույն ժամանակ, քաղաքական գործիչը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ եթե լքված տեխնիկան կամ զենքն օգտագործվեն ամերիկացի զինվորականների, նրանց դաշնակիցների դեմ, ապա Միացյալ Նահանգների 46-րդ նախագահը պետք է պատասխան տա կատարվածի համար: Բենքսի խոսքով՝ զոհերի արյունը լինելու է Ջո Բայդենի ձեռքերին:
Հարակից հրապարակումներ`
- «Թալիբան» շարժումն արգելելու է Աֆղանստանում երաժշտությունը
- «Թալիբան» շարժումը Աֆղանստանի նախկին նախագահին տնային կալանքի է ենթարկել
- «Թալիբան» շարժման առաջնորդը ժամանել է Քաբուլ կառավարության կազմի վերաբերյալ բանակցությունների