Արցախում հելլենիստական ժամանակաշրջանի դամբարանադաշտ է բացվել
Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղի «Խաչին տափ» կոչվող տարածքում այգեգործական աշխատանքների ժամանակ հելլենիստական ժամանակաշրջանի դամբարանադաշտ է բացվել:
Արցախի «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ օգոստոսի 24-25-ին իրականացված հետախուզական պեղումների ընթացքում, որը ղեկավարել է հնագետ Վարդգես Սաֆարյանը, պարզվել է, որ դամբարանները պատկանել են հելլենիստական շրջանին, ինչի մասին վկայում են տեղում հայտնաբերված խեցաբեկորները՝ անգոբով պատված գունազարդ խեցեղեն, որոնք զուգահեռներ ունեն ինչպես Արցախում բացահայտված անտիկ դամբարանների խեցեղենի հետ՝ այդ թվում Տիգրանակերտ, այնպես է ՀՀ տարածքում և թվագրվում են մ.թ.ա. I – մ.թ. II դդ.:
Ենթադրվում է, որ թաղումները եղել են հիմնահողային: