Քաբուլի ահաբեկչության հետևանքով երկու լրագրող է զոհվել
Աֆղանական «Raha Press» և «Atlas Press» լրատվական գործակալությունների թղթակիցները զոհվել են օգոստոսի 26-ին Քաբուլի օդանավակայանի մոտ տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդել է «Pajhwok Afghan News» տեղական լրատվական գործակալությունը:
Նշվում է, որ զոհերից մեկը Ալի Ռեզա Ահմադին էր՝ «Raha Press» գործակալության հիմնադիրներից և լրագրողներից մեկը: Ահաբեկչության մեկ այլ զոհ է դարձել նրա եղբայր Մոջթաբա Ահմադին, ով լրագրող էր «Raha Press» և «Atlas Press» գործակալություններում:
Օգոստոսի 26-ին երկու մահապարտ պայթյուններ են իրականացրել Քաբուլի օդանավակայանի շենքի մոտ, որով արևմտյան երկրները տարհանում էին օտարերկրյա քաղաքացիներին: Վերջին տվյալների համաձայն, ահաբեկչության հետևանքով զոհվել է մոտ 200 մարդ, այդ թվում՝13 ամերիկացի զինվոր:
Հարակից հրապարակումներ`
- Քաբուլի օդանավակայանի պայթյունների զոհերի թիվը հասավ 200-ի
- Քաբուլի օդանավակայանի մոտ տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների զոհերի թիվը հասնում է 170 -ի
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները