Քաբուլի օդանավակայանի պայթյունների զոհերի թիվը հասավ 200-ի
Քաբուլի օդանավակայանի մոտ տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է գրեթե 200-ի: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, գրել է է «The Wall Street Journal»-ը՝ հղում անելով Աֆղանստանի առողջապահության նախարարության աղբյուրին:
«Հիվանդանոցներից մեկը՝ Քաբուլի կենտրոնում գտնվող Վազիր Աքբար խանի կլինիկան, հայտնել է, որ իրենք ընդունել են մահացածների 145 մարմին»,-հայտնում է պարբերականը:
Ավելի վաղ Աֆղանստանում Ռուսաստանի դեսպան Դմիտրի Ժիրնովը հայտարարել էր, որ Քաբուլի օդանավակայանի մոտ տեղի ունեցած ահաբեկչությունը Աֆղանստանի մայրաքաղաքի օդանավակայանում առաջացած խառնաշփոթի օրինաչափ հետևանք էր:
Մինչ այդ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստացել էր, որ Միացյալ Նահանգները «չի մոռանա և չի ների» Քաբուլի օդանավակայանում տեղի ունեցած հարձակումները կատարողներին, նրանք կպատժվեն:
Օգոստոսի 26-ին մի քանի պայթյուն էր որոտացել Քաբուլի օդանավակայանի մոտակայքում: Ահաբեկիչը իրեն պայթեցրել է Baron հյուրանոցի մոտ, որտեղ օտարերկրացիներ են գտնվում: Երկրորդ պայթյունը տեղի է ունեցել Աֆղանստանի ԱԳՆ շենքի մոտ: Լրատվամիջոցները հաղորդել են նաև, որ ողբերգության մեջ ներգրավված է եղել ԻՊ ահաբեկչական խմբավորումը:
Հարձակման հետևանքով զոհվել է նաև ԱՄՆ 12 ծովային հետևակային և ռազմածովային ուժերի բժիշկ:
Հարակից հրապարակումներ`
- Քաբուլի օդանավակայանի մոտ տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների զոհերի թիվը հասնում է 170 -ի
- Քաբուլում տեղի ունեցած պայթյունների զոհերի թիվը հասել է 110-ի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան