Արարատ Միրզոյանը օգոստոսի 31-ին Մոսկվայում կհանդիպի Սերգեյ Լավրովին
Օգոստոսի 31-ին Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ ՌԴ ԱԳՆ կայքից տեղեկանում ենք, Ա.Միրզոյանն աշխատանքային այցով է մեկնում Ռուսաստանի Դաշնություն։
Նշվում է, որ սա Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի առաջին արտասահմանյան այցն է այդ պաշտոնում նշանակվելուց հետո։
Նախատեսվում է, հանդիպմանը հանգամանորեն քննարկել բոլոր ոլոտներում հայ-ռուսական դաշնակցության զարգացմանը, ընդհանուր ինտեգրացիոն միավորումներում, ինչպիսիք են ԱՊՀ-ն, ՀԱՊԿ-ն, ԵԱՏՄ-ն, համագործակցության ամրապնդմանը, ինչպես նաև ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և այլ միջազգային կառույցներում դիրքորոշումների համակարգմանն ուղղված հետագա քայլերը:
Կքննարկվի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների իրագործման ընթացքը, այդ թվում՝ հումանիտար հարցերն ու Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերը:
«Հուսով ենք, որ Մոսկվայում կայանալիք բանակցությունները կնպաստեն Երևանի հետ դաշնակցային համագործակցության խորացմանը և տարածաշրջանում անվտանգության ու կայունության ամրապնդմանը»,- նշված է ՌԴ ԱԳՆ կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան