Կ. Դանիելյան. Միանշանակ չենք կարող ասել, որ աղտոտված բնությունն է բադի կտուցով հորթի մարմնով կենդանու ձևավորման պատճառը
Բադի կտուցով հորթի մարմնով կենդանու ձևավորման գործում շրջակա միջավայրն էլ կարող է ազդեցություն ունենալ, սակայն ասել, որ դրա պատճառը միայն շրջակա միջավայրն է, ճիշտ չէ: Այս մասին Panorama.am-ին ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը:
«Դա մուտացիայի արդյունք է: Գենետիկական վերափոխման արդյունք է: Միանշանակ գնահատական տալ, թե ինչի հետևանք է, ճիշտ չէ: Կարող է շրջակա միջավայրի հետևանք լինել, բայց դրա համար ուսումնասիրություններ են պետք»,-ասաց «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ նախագահը:
Բնապահպանի խոսքով, սկզբունքորեն բնության աղտոտվածությունը կարող է բերել նման մուտացիայի, սակայն այլ գործոններ ևս կարող են ազդեցություն թողնել:
«Մարդկանց մոտ համամոլորակային առումով նման մուտացիաներն ավելացել են»,-ասաց Կ. Դանիելյանը:
ԳՆ Սննդամթերքի անվտագության պետական ծառայությունից, որի կազմի մեջ է մտնում անասնաբուժության տեսչությունը, նշեցին, որ երևույթը «գիտականորեն բացատրություն չունի, համարվում է անոմալիա, որը կարող է առաջանա օրինակ հղիության ընթացքում ունեցած շեղումների պատճառով: Շատ հազվադեպ հանդիպող երևույթ է, նման այլ դեպք չի եղել»:
Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Երասխահուն գյուղում վերջերս ուշագրավ բան էր պատահել: Հղի կովը վիժել էր, պտուղն էլ բադի կտուցով, հորթի մարմնով կենդանի էր:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում