Ո՛չ էիք ծնված, մի հատ էլ 5 տարեկան դառած, որ էսօր քանդում եք երկիրը ձեր զզվելի գոյությամբ. Էլբակյան
Քաղաքագետ, «Հայկական նախագիծ» նախաձեռնության համահիմնադիր Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի երեկվա հայտարարությանը՝ «ես երբ 5 տարեկան էի ու գնում էի շուկա, այնտեղ շատ ադրբեջանցիներ միրգ-բանջարեղեն էին վաճառում»։
«Հայաստան և հակահայաստան
Երբ սա 5 տարեկան էր, Հեյդար Ալիևի կառավարման հետևանքով Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում կտրուկ աճել էր ադրբեջանցիների թվաքանակը և դուրսմղման պատճառով՝ նվազել հայերինը։ Ի պատասխան այս հայահալած քաղաքականության՝ նույն տարում Զորի Բալայանը հեղինակեց «Օջախ» գիրքը՝ շոշափելով Արցախի ու Նախիջևանի թեման։
Բայց այս ամենը հիշում ենք մենք՝ քաղաքական հայերս, իսկ հայախոս քաղաքական թուրքերի, նույն ինքը՝ հակաՀայաստանի համար կարևորը կալբասն ու միրգ-բանջարեղենն են։
Ո՛չ էիք ծնված, մի հատ էլ 5 տարեկան դառած, որ էսօր քանդում եք երկիրը ձեր զզվելի գոյությամբ»,- գրել է քաղաքագետը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին