Անհայտ անձինք հայտնել են Մոսկվա-Գելենջիկ ինքնաթիռում պայթյունի սպառնալիքի մասին
Իրավապահ մարմիններն անհայտ անձանց կողմից Մոսկվա-Գելենջիկ չվերթի ինքնաթիռի «ականապատված» լինելու մասին հաղորդագրությունը են ստացել: ՏԱՍՍ-ին այդ մասին հայտնել է իրավապահ մարմիննեի իր աղբյուրը:
«Տեղեկություն է ստացվել «Դոմոդեդովո» օդանավակայանում ինքնաթիռի պայթյունի սպառնալիքի մասին, այն պետք է թռչեր դեպի Գելենջիկ»,-ասել է լրատվական գործակալության աղբյուրը:
Ըստ ժամանակացույցի՝ Airbus A320-ը պետք է թռիչք կատարեր Մոսկվայի ժամանակով 11:25-ին: Ներկայումս այն ստուգվում է, չվերթը հետաձգված է:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն, հղում անելով արտակարգ իրավիճակների ծառայությունների ներկայացուցչին, ներկայում լրացուցիչ ստուգում է իրականացվում:
Օգոստոսի 8-ին էլ կեղծ հաղորդագրություն էր ստացվել Բլագովեշչենսկ-Մոսկվա ինքնաթիռի ականապատված լինելու մասին: