Տեղանունները պատմական իրականությունը խեղաթյուրելու քաղաքականության կարևոր տարրերից է. Ռուբեն Մելքոնյան
պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը գրում է.
«2000-ականներին կեսերին լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հրամանով ձևավորվել էր տեղանունների փոփոխությունների կառավարական հանձնաժողով: Ի թիվս այլ մասնագետների` հանձնաժողովի անդամ էի նաև ես. թուրքագետի առկայությունը նման հանձնաժողովում, կարծում եմ, հասկանալի է, թե ինչ պատճառ ուներ:
Տարիների ընթացքում մենք վերականգնել ենք մեր Հայրենիքի հազարավոր աղավաղված, թրքացված տեղանուններ` գյուղերի, սարերի, գետերի, դաշտերի անվանումներ: Հայկական և հայեցի տեղանունները հետո հաստատվում էին ՀՀ կառավարության և Ազգային ժողովի կողմից:
Ասածս ինչ է` տեղանունները և դրանց կիրառումը քաղաքականության, այդ թվում` և մեծ քաղաքականության բաղադրիչներից է, թուրքական, ադրբեջանական հակահայկական, ձուլման, պատմական իրականությունը խեղաթյուրելու քաղաքականության կարևոր տարրերից: Ուստի «մեր» իշխանություններին խորհուրդ կտամ (չնայած մեծամտության գագաթնակետին հասած որոշ դատարկամիտներ կարծում են, թե իրենք խորհրդի կարիք չունեն) կարդալ, սովորել և կիրառել հայկական տեղանունները, այդ թվում` և պաշտոնական փաստաթղթերում առկա, անկախ այն հանգամանքից, որ դրանց մի մասը վերականգնվել, վերահայացվել է «նախկինների» օրոք»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան