Ամիրան Գամկրելիձե. Վրաստանում ուսուցումը, ենթադրաբար, կսկսվի հեռակա կարգով
«Ուսուցումը, ենթադրաբար, կսկսվի հեռակա կարգով»,- այս մասին մեդիա-վեբինարի ժամանակ հայտարարել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն:
Նրա խոսքով, այնքան ժամանակ, մինչև հանձնված թեստերի դրական ցուցանիշը 4 տոկոսից ցածր չլինի և պատվաստված չլինի վարչական անձնակազմի և մանկավարժների 80 տոկոսը, դպրոցներում և համալսարաններում անվտանգ միջավայր չի լինի:
«Ես կարծում եմ, որ Կրթության նախարարությունը քննարկում է որպեսզի ուսումն սկսվի հեռակա կարգով: Հիվանդությունների վերահսկման կենտրոնի հանձնարարականն է, որ դրական ցուցանիշը 4%-ից ցածր լինի, այսօր մենք ունենք 9.43%, և դպրոցի վարչական անձնակազմի և ուսուցիչների 80%-ը պատվաստված չէ:
Մենք չենք կարող դպրոցը համարել անվտանգ, ուստի ցանկալի է նրանց պատվաստումը: Այս դեպքում, իհարկե, կլինի քննարկում դպրոցական առկա ուսուցման համար: Ես անձամբ նույն տեսակետն ունեմ համալսարանների վերաբերյալ: Առկա ուսուցման համար անհրաժեշտ է այդ չափանիշները բավարարվել: Պատվաստումը վերաբերում է ոչ միայն պրոֆեսորներին, այլև ուսանողներին», –Jnews-ի հաղորդմամբ, ասել է Գամկրելիձեն:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 74 պացիենտ
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4031 նոր դեպք, մահվան՝ 73 դեպք
- Վրաստանում պատվաստվել է 938 705 մարդ, օգոստոսի 20-ին իրականացվել է 28 555 պատվաստում
- Վրաստանում ուստարին դասասենյակներում կսկսվի այն դպրոցներում, որտեղ պատվաստված կլինի անձնակազմի 80 տոկոսը