Էստոնիայի նախագահը ԵՄ-ին առաջարկում է Ռուսաստանին զսպելու համար իր երկրում ՀՕՊ համակարգեր տեղակայել
Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը ԵՄ-ին առաջարկել է ֆինանսավորել իր երկրում միջին հեռահարության ՀՕՊ համակարգի ստեղծումը Ռուսաստանին զսպելու համար: Այդ մասին հաղորդում է «Գազետա ռու»-ն:
Նախագահի խոսքով, մերձբալթյան երկրները, ներառյալ Էստոնիան, պաշտպանության համար ծախսում են ՀՆԱ-ի ավելի քան 2%-ը, սակայն նրանք դեռ չունեն, օրինակ, միջին հեռահարության ՀՕՊ համակարգեր:
Պետության ղեկավարը Բրյուսելին առաջարկել է ստեղծել մեխանիզմ, որը կօգնի այդ ծախսերի բաշխմանը:
«Եթե ԵՄ-ն ցանկանում է ինչ-որ բանում ներդրումներ կատարել, կարող է օգտագործել Համախմբման հիմնադրամի գումարները»,-ասել է նա Diplomaatia ամսագրին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա