Թիմ Կուկը ավելի քան 750 միլիոն դոլարի Apple-ի բաժնետոմսեր է վաճառել
«Apple Inc»-ի գործադիր տնօրեն Թիմ Կուկը ընկերության որպես պարգև վերջին բաժնետոմսերը ստանալուց հետո վաճառեց ընկերության ավելի քան 750 միլիոն դոլարի իր բաժնետոմասը: Այս տրանշերը Կուկը ստացել է տասը տարվա ընթացքում ՝ Սթիվ Ջոբսիղ հետո Apple-ը ստանձնելու պահից: Տեղեկությունը հաղորդում է «Ինտերֆաքսը»:
2011 թ.-ից ի վեր, երբ Կուկը դարձավ գլխավոր տնօրեն, Apple-ի արժեթղթերի գինն ավելի քան եռապատկվել է: Այն նրան ապահովեց ընկերության հետ պայմանագրով նախատեսված հնարավոր համախառն բոնուսի առավելագույն չափ:
Կուկը, հետևելով կարգավորող մարմինների համար նախատեսված փաստաթղթերին, վաճառել է մոտ 5 միլիոն բաժնետոմս՝ յուրաքանչյուր բաժնետոմսի դիմաց ստանալով148-ից 150 ԱՄՆ դոլար, որը կազմում է 752 միլիոն դոլար: Օգոստոսի սկզբին Apple-ի բաժնետոմսերը հասան պատմական նոր առավելագույնին՝ 151,12 դոլար, և աշխարհի ամենաթանկարժեք ընկերության շուկայական կապիտալիզացիան հասավ ռեկորդային 2,5 տրիլիոն դոլարի:
Կուկի սկզբնական կուտակային վարձատրությունը 2011 թվականին գնահատվել էր 378 մլն դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում