«Իդա» փոթորիկը հասել է Կուբա
Ուրբաթ «Իդա» փոթորիկը հասել է Կուբա: Նախքան Կուբա հասնելը, այն անցել էր երկրի արևմուտքում գտնվող Հուվենտուդ կղզու վրայով: Այս պահին էլեկտրամատակարարումն այս շրջանում խափանված է, սակայն մեծ վնասներ չեն գրանցվել: Մինչդեռ Կուբայի իշխանությունները տարհանել են ավելի քան 10 հազար քաղաքացիների արևմտյան Պինար-դել-Ռիո և Արտեմիսա նահանգներում:
Եվրանյուզի հաղորդմամբ, օդերևութաբանները զգուշացրել են, որ որոշ վայրերում կարող են ուժեղ տեղումներ լինեն, ինչը կհանգեցնի ջրհեղեղների և սողանքների:
Արևադարձային «Իդա» փոթորիկը արագորեն վերածվել է փոթորկի: Հորդառատ անձրևներ, ջրհեղեղներ և սողանքներ են սպասվում Յամայկայում և Կայմանյան կղզիներում: Ըստ կանխատեսումների, կիրակի «Իդան» կարող է հասնել ամերիկյան Լուիզիանա նահանգի ափ: