Գյուղի ուղղությամբ գիշերը կրակ են թափում տների վրա, մինչև ե՞րբ կարող ենք դիմանալ. Կութի գյուղապետ
Ադրբեջանցիները երեկ երեկոյան մոտ կես ժամ կրակել են ՀՀ Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի ուղղությամբ։ Panorama.am-ի հետ զրույցում Կութի գյուղապես Սիմա Չիտչյանն ասաց, որ թշնամու կրակոցներից գյուղը վնասներ չի կրել, տուժածներ չկան։
«Մեկ-մեկ լինում են կրակոցներ, հաշվի չենք առնում, սակայն երեկվա կրակոցները գյուղի ուղղությամբ էին, կպել էին տանիքներին, բայց չէին վնասվել»,- ասաց գյուղապետը։
Ս. Չիտչյանն ասաց, որ գիշերվա ընթացքում, նաև այս պահին կրակոցներ չկան։
Նրա խոսքով, գյուղի բնակիչները, իհարկե, ընկճված են, վախ կա. «Գյուղի ուղղությամբ գիշերը կրակ են թափում տների վրա։ Մինչև ե՞րբ կարող են դիմանալ, բայց հիմա բոլորը գյուղում են»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը․կրկին կրակել է Երասխի և Կութի ուղղությամբ
- Կութ գյուղ մուտքը փակվել է անվտանգության նկատառումներով․ Գեղարքունիքի մարզպետ
- Կութի ուղղությամբ ինտենսիվ կրակոցները շարունակվում են. շտապօգնության մեքենան բարձրացել է դիրքեր. գյուղապետ
- ՄԻՊ աշխատակազմը ստացել է ահազանգեր, որ ադրբեջանցիները Կութ գյուղի հատվածում հրաձգություն են սկսել. Թաթոյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան